«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աֆղանստանում ոստիկանը գնդակահարել է ռազմական լուսանկարչին

Աֆղանստանում ոստիկանը գնդակահարել է ռազմական լուսանկարչին
04.04.2014 | 16:28

Աֆղանցի ոստիկանը կրակել է Associated Press-ի լրագրողների ուղղությամբ, որի արդյունքում Գերմանիայից ռազմական լուսանկարիչ 48-ամյա Անյա Նիդրինգհաուսը տեղում զոհվել է, իսկ գործակալության կանադացի թղթակից 60-ամյա Քեթի Գենոնը լուրջ վնասվածքներ է ստացել: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Քեթի Գենոնի վիճակը կայուն է: Լրագրողների վրա զենք բարձրացրած ոստիկանը ձերբակալվել է: Ըստ BBC-ի` չի բացառվում, որ ոստիկանը լրագրողներին շփոթած լինի գրոհայինների հետ:

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ