ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Մի՞թե երեսուն արծաթով վաճառքի են հանում սրբությունները

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Մի՞թե երեսուն արծաթով վաճառքի են հանում սրբությունները
12.04.2013 | 22:32

Այսօր հանդիպեցի մի հին ղափանցի ընկերոջ: Վրդովված պատմեց, թե Ղափանի թիվ 7 դպրոցը, որը տարիներ շարունակ կրել է ազգային մեծագույն, ժողովրդական հերոս Անդրանիկ Զորավարի անունը, արդեն մեկ տարուց ավելի վերանվանվել է Անդրանիկ Մարգարյանի անունով: Եվ դրան գումարած դպրոցի դիմաց՝ «ի սարսափ» դպրոցականների, տեղադրվել է վերջինիս կիսանդրին, որը, բացի անճաշակ լինելուց, բացարձակ նման չէ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: Եթե հրաշքով Անդրանիկ Մարգարյանը կենդանանար, առաջին պատժողը ինքը կլիներ այդ սրբապիղծներին, ովքեր Զորավարին ավելորդ են համարել... Ըստ գյուղում շրջանառվող լուրերի, այդ ամենը տեղի է ունեցել տնօրենի փոխվելուց հետո, ում, իբր, խոստացել են գումար տրամադրել՝ դպրոցը վերանորոգելու համար: Բայց միթե՞ երեսուն արծաթով կարելի է բոլոր սրբությունները վաճառքի հանել՝ և՛ Զորավարին, և՛ դպրոցը: Անդրանիկն այն Զորավարն էր, ում առաջ թշնամին անգամ հարգանքով խոնարհվել է, իսկ այսօր մենք ինքներս ոտնահարում ենք մեր սրբությունները:

Դիտվել է՝ 6969

Մեկնաբանություններ