26.08.2023|
09:00
Ներհայաստանյան քաղաքական քննարկումների թիվ մեկ առարկան Ղարաբաղի հարցն է: Այս թեման առաջին հորիզոնականում է 1988-ից: Դրանով են միշտ պայմանավորված եղել բոլոր քաղաքական գործընթացները, իշխանափոխությունները, կադրային տեղաշարժերը և արտաքին աշխարհում մեր գործողությունները: Այս թեման նախկինները, ներկաները, գործիչներն ու չգործիչները, ռուսամետ-արևմտամետ «վերլուծաբաններն» ու, մի խոսքով, բոլորը, հասկացող և չհասկացող քաղաքագետները առավոտից իրիկուն դնում- վերցնում են: