Այն, ինչին նախապատրաստում են մեզ, ազգային կանիբալիզմ է, ներտեսակային գիշատչություն՝ զոհել Արցախը, որ մնացածը կուշտ ապրեն։ Սա հնարավոր է բացառապես մեկ դեպքում՝ պետական և ազգային անբովանդակության։
44-օրյա պատերազմից հետո՝ որպես փաստ արձանագրում ենք, որ նահատակվեցին 4-5 հազար, իսկ անցյալ տարվա սեպտեմբերին Ջերմուկում՝ ևս 150-200 հոգի լույս տղաներ:
12.000-ից ավելի կա հաշմանդամ, անթիվ-անհամար են խեղված ճակատագրերը:
Մարդկության պատմության մեջ մեծ փոփոխությունները միշտ կապված են եղել նոր հզորությունների ու ուժերի ասպարեզ իջնելու հետ՝ լինեն դրանք մարդկանց նոր միություններ, նոր զինատեսակներ, նոր տեխնոլոգիաներ, թե նոր գաղափարախոսություններ կամ էլ դրանց կոմբինացիան։
Մեր այսօրվա աննախանձելի վիճակը ստիպում է մեզ մեր կյանքի արմատական-գոյաբանական պրոբլեմներին նայել տարբեր տեսանկյուններից և հնարավորինս՝ նորովի, քանի որ այս պրոբլեմներին մոտենալու ավանդական մոտեցումները մեծ մասամբ դուրս եկան սնանկ։
Այս ԱԺ-ի ամենաազդեցիկ գործիչն այլևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։ Սա տխուր, բայց տրամաբանական հանգրվան էր։ Պետությունն ինքն է վերածվել մի մեծ քրեական գործի։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման փաստացի, պատմական, քաղաքական և իրավական հիմնավորումները միշտ էլ եղել են զորեղ և անթերի։ Դա էր հիմնական պատճառը, որ հնարավոր դարձրեց Մադրիդյան փաստաթղթում ամրագրել նրա ինքնորոշման իրավունքը։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։