-Ռաջա, գոմեշդ սատկեց, էդ միսն էլ չիվաճառվի։ -Մի՛ վախեցիր, աշխարհի մի կորած տեղում մի կորած երկիր կա` Հայաստան անունով։ Կգան, կառնեն, հաճույքով էլ կուտեն։
Որևէ երկրի նորմալ զարգացման առաջին պայմանը տվյալ երկրի հզորությանը և պոտենցիալին համապատասխան նպաստավոր միջավայրի ստեղծումն է։
Միջավայր ասվածն էլ մի այնպիսի բան է, որի որոշակի հզորության կամ մակարդակի ինչ-որ չափից վերև զարգացում ու առաջընթաց հնարավոր է կազմակերպել, իսկ այդ չափից ներքև նման բանը անհնարին կլինի...