ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ճշմարտության և արդարության» կենտրոնը Ադրբեջանի հանցագործությունների դեմ հայց է ներկայացրել

«Ճշմարտության և արդարության» կենտրոնը Ադրբեջանի հանցագործությունների դեմ հայց է ներկայացրել
20.04.2024 | 21:36

ՀԱԱԳԱ, Նիդերլանդներ: Էթնիկ հայերին ներկայացնող իրավապաշտպան կազմակերպությունը հինգշաբթի օրը ապացույցներ է ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ պնդելով, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակական ցեղասպանություն իրականացնել: Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև, թեև անձրևին, մոտ 30 հոգուց բաղկացած խումբը 100 էջանոց փաստաթղթերի փաթեթը, որը պարունակում էր ավելի քան 500 զոհերի և վկաների ցուցմունքներ հանձնել է դատարան: Այնտեղ ներկա են գտնվել նաև FAON Նիդերլանդական կազմակերպության ակտիվիստները:

Ադրբեջանի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել մեղադրանքները։

Կալիֆորնիայում գործող «Ճշմարտության և արդարության» կենտրոնի կամ CFTJ-ի իրավաբանները գտնում են, որ կան բավարար ապացույցներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ ցեղասպանության համար պաշտոնական հետաքննություն սկսելու: Նրանք ներկայացրել են, այսպես կոչված, 15-րդ հոդվածի հաղորդագրություն, որը կոչ է անում դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանին ուսումնասիրել ենթադրյալ վայրագությունները:

Ամերիկյան մամուլն այս իրադարձությանը պատշաճ արձագանքի արժանացրել: Խանի գրասենյակն առայժմ կքննարկի ներկայացված ապացույցները և կորոշի, թե արդյոք կարող է գործը վարույթ ընդունել, որը ակնկալվում է տևի նույնիսկ ամիսներ:

«Այստեղ իմ նպատակն է ստիպել մարդու իրավունքները պաշտպանող բարձրագույն մարմիններին խոստումներից զատ քայլեր ձեռնարկել», - Associated Press-ին ասել է Լալա Աբգարյանը, ում քույրը՝ Գայանեն, դաժանությամբ սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից 2022 թվականին։

Նրա քրոջ մարմինը անդամահատվել էր, բռնության պատկերները տարածվել էին համացանցում: Աբգարյանն ասում է, որ նկարներն այնքան զազրելի էին, որ նայելուց հոգեբանական վնասվածք է ստացել։

Դեռ մինչ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքից 120 հազ.հայերի բռնի տեղահանությունն ու Հայաստանի տարածքի վրա հարձակումն էր Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զգուշացրել, որ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնելու:

«Այս վայրագությունները սոցցանցերում ֆիքսված են հենց ադրբեջանցի զինվորների կողմից, որտեղ լսում ես, թե ինչպես են նրանք ծիծաղում, մեկնաբանություններ անում և վերցնում դիակները, որոնք նրանք հենց նոր մորթել և գլխատել են», - AP-ին ասել է CFTJ-ի ղեկավար Գասիա Աբգարյանը:

Իրավաբանները նշում են, որ ցեղասպանության գործընթացը կարող է անհասանելի լինել դատարանի քննարկման համար, քանի որ Հայաստանը ՄՔԴ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այդ դեպքում դատախազները միայն Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների իրավասությունը կարող են բարձրացնել, մանավանդ Ղարաբաղը դիտվում է միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի մաս։

Այն դեպքում եթե ապացուցվի, որ Ադրբեջանը Ղարաբաղի ողջ բնակչությանը ստիպողաբար բռնի ուժով է տեղափոխել Հայաստան ևս կարող է հայտնվել դատարանի քննության իրավասության շրջանակներում, քանի որ արտաքսումը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Դժվարությունը այն է, որ Ադրբեջանը չի արտաքսել փախածներին, նրանք հեռացել են հարկադրանքի ազդեցության տակ, որը համարվում է էթնիկ զտում։

«Համենայն դեպս ոչ մի կերպ, սա պատահական արտագաղթ չէր», - ասում է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ և ցեղասպանագետ Մել Օ'Բրայենը:

Կալիֆորնիայի «Ճշմարտության և արդարության» կենտրոնի ղեկավար, CFTJ-ի դատավոր Գասիա Աբգարյանը «Նիդերլանդական օրագրին» պատասխանելով ասաց, որ սպասվում է երկարատև ու շարունակական գործընթաց, որտեղ պահանջվում է համառ ու հետևողական աշխատանք:

Հաագայի մեկ այլ ՄԱԿ-ի համաշխարհային դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկշաբաթյա դատավարության ֆոնին լսվում է փաստարկներ ռասայական խտրականության մասին պայմանագիրը խախտելու վերաբերյալ:

«Նիդերլանդական օրագիր»

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ