Միայնակ՝ ընդդեմ ճակատագրի, անբարոյական երկու իշխանությունների, հրեշավոր թուրքի, մեծ թուրանի ու աշխարհի խաղերի հետ՝ դեմ առ դեմ մի փոքրիկ Արցախ:
Այս մեղքը ուտվող մեղք չի, բոլորիս քթերից է գալու, եթե չսթափվենք, չգիտակցենք, որ այս անգամ վերջնական ենք կորցնում Արցախը, ու սա ընդամենը նախադուռ է լինելու…
Դրանից հետո կուզեք հազարավոր դավաճանների քառատեք, սփոփանք չէ:
Հայաստանը կդառնա բեղից ընկած բրինձ, ասպատակումների ու նվաստացման, բռնաբարությունների ու սպանությունների հետնախորշ-խառնարան, աշխարհի ոտքի տակ ընկած պոլիգոն և իսպառ կկորցնի հանգիստը հետագա դարերում:
Ես այդպես եմ տեսնում մեր պատիժն ու ապագան, ու սա՝ լավագույն դեպքում, եթե մի կտոր բան թողնեն, որտեղ կկարողանանք քարշ տալ մեր ողորմելի գոյությունն ու անհիշատակ սատկել:
Ու այս ամենը մի թշվառականի պատճառով, որի հետևից այսօր քարշ եք գալիս:
Մեղքի գինը մահն է՝ բոլորիս է հայտնի:
Ի դեպ, թուրքը չի պատժվելու, չսպասեք, նա հազար անգամ պակաս մեղավոր է, քան՝ մենք:
Նա իր տերությունն է մեծացնում, իր ժողովրդի ապրուստը, ինչը, որքան էլ զարմանալի, հաճո է Տիրոջը:
Նա իր թրքությունն է անում, իսկ դու քո մարգարիտներն ես փռում նրա առաջ:
Իսկական պատիժը փռողին, տվողին է հասնում:
Սուսաննա Բաբաջանյան
Լուսանկարը՝ հեղինակի