Իմ սիրելի հայրենակիցներ, Արցախի ժողովուրդ՝ մեծից-փոքր, դիմում եմ ձեզ
Այս նկարը տարածված է, և նկարում երևացողները ներկայացված են որպես հայտնի սորոսական-արևմտամետներ:
Իսկ արևմտյան մշակված տեխնոլոգիաների միջոցով ու Էրդողան-Ալիևի գլխավորությամբ, Հայաստան-Արցախ հանձնող ղեկավարները ձեռնարկում են մեզ տանել ոչնչացման ճանապարհով :
Գիտակ ու հոգատար մասնագետներն ու քաղաքական գործիչները հայտարարում են, որ չխաբվեք, և չգնաք արկածախնդրության, չմասնակցեք անհասկանալի, կասկածելի հավաքներին:
Այն, ինչ լսում ու տեսնում ենք, հասկանալի է դառնում, որ պատրաստվում է սադրանք՝ Արցախը հայաթափելու, նոր արյունահեղություն անելու միտումով:
Եթե չկա հիվանդին օգնելու, գյուղերից որոշ սննդամթերք տեղափոխելու նպատակով աշխատող մեքենաների ու ավտոբուսների համար վառելանյութ, ապա, այդ ավտոբուսների բենզինը որտեղի՞ց գտնվեց Լաչին հասնելու համար:
Այդ ինչպե՞ս եղավ, որ պաշտոնյաներ չեն մասնակցելու, բայց միջոցները տրամադրելու են, որ անզեն հայ ժողովուրդը գնա, հասնի զինված թուրքերի մոտ ու պահանջի ճանապարհ բացել:
Ճանապարհի բացման, սովի, սպանությունների, առևանգումների, քաղաքական պարտությունների, մահացությունների պատասխանատուն մեր ծախված ղեկավարությունն է, միայն նրանցից է պետք պահանջել, ուրիշ ոչ ոքից: Այդ նրանք են մեր Հայրենիքը տվել թշնամուն, ուրիշ ո՛չ ոք:
Սիրելիներս, եթե տեղյակ եք քաղաքական վերլուծություններին ու մեկնաբանություններին, պետք է իմանաք, որ, բացի Թուրքիա-Ադրբեջանին ծառայողներից, մնացած բոլորն անհանգստացած են: Չմասնակցեք այդ սադրիչ հավաքին, Լաչին մի գնացեք, Արցախը թուրքերին հանձնելու միջոցներ են մշակում, փորձարկում: Եվ, սպասելի է մեծ վտանգ ու դավադրություն:
Իմացեք, հակառուսական տարրերը ոչ մի սրբության առաջ չեն կանգնելու...
Իհարկե, պայքարելն անհրաժեշտ է, բայց, ոչ «փակ աչքերով», առանց կոչ անողին ճանաչելու:
Իմ սիրելի հայրենակիցներ.
Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, շրջափակվեց Լենինգրադը: Պատկերացնու՞մ եք, 2 տարի 4 ամիս Լենինգրադի ժողովուրդը պայքարում էր՝ դիմանալով սովին, բոլոր դժվարություններին ու արհավիրքներին: Եվ ժողովուրդը դիմացավ: Իրենց դիմացկունությամբ ու պայքարով նրանք հաղթեցին, ազատագրվեց քաղաքը:
Արցախի շրջափակումը, իհարկե, այդքան երկար ժամանակ չի տևի, բայց... դիմանալ է պետք:
Դիմացեք, սխալ քայլերից հեռու մնալով ու ձեր կատարած մեղքերի համար թողություն խնդրեք Աստծուց: Օգնություն խնդրեք, օգնության կանչեք, Աստված անկեղծ հավատացողին, անդավաճան նվիրյալին միշտ պաշտպան է:
Իսկական պայքարի ժամանակը մոտենում է, սադրանքներին մի խաբվեք, դիմացեք, սիրելիներս:
Ժասմեն ԱՍՐՅԱՆ