ՈՒրեմն, 1982 թ. սեպտեմբերին Ադրբեջան ժամանեց Բրեժնև Լեոնիդը:
Նա գովеց Ադրբեջանն ասելով, որ հանրապետությունում այլևս չկա կաշառակերություն (՞), հանցագործություն (՞), մի խոսքով, Ադրբեջանն օրինակ է մնացած խորհրդային հանրապետությունների համար:
«Широко шагает Азербайджан»,- ասաց Բրեժնևը և մեծ «պրախոդ» տվեց Ադրբեջանի այնժամանակյա ղեկավար Ալիև Հեյդարին:
Շուրջ 1,5 ամիս անց Բրեժնև Լեոնիդը մահացավ: «Պրախոդը» մնաց:
Այսօր Լաչինի միջանցքը փակ է ռուսական «պրախոդի» շնորհիվ:
Արցախում գրեթե սով է:
Շատ լավ իմանալով դա, մնացած աշխարհը սահմանափակվում է բացառապես կոչերով:
Գիտե՞ք ինչու:
Որովհետև, շատ անգամ, տարբեր ժամանակահատվածներում մնացած աշխարհի պետություններն էժան գազի կամ նավթի դիմաց, ուղիղ կամ անուղղակի կրկնել են Բրեժնև Լեոնիդի ասածը ՝ широко шагает Азербайджан:
Դե, Ադրբեջանն էլ «պրախոդ» հարգող և սիրող պետություն է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ