Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Պակասում է ճիշտ հասցեատերը

Պակասում է ճիշտ հասցեատերը
14.07.2023 | 18:30

Արցախում հայտարարվեց համաժողովրդական շարժման մասին՝ ապաշրջափակման պահանջով։ Բազմաթիվ մարդիկ էին հավաքված, ու շատ ծանր էր տեսնել, որ շատերի աչքին արցունքներ կային։ Հանրահավաքը, կարծում եմ, պետք էր ու սպասված էր, անգամ՝ ուշացած։ Բայց, անկեղծ ասեմ, կոչերը միայն հուզական էին։ Դրանք ուղղված էին միջազգային հանրությանը, խաղաղապահներին, Կարմիր խաչին, աշխարհասփյուռ հայերին ու Հայաստանի հայերին։

Բայց լավ, մենք արդյո՞ք էնքան միամիտ ենք, որ մտածում ենք, թե խնդիրը լուծելու է միջազգային հանրությունը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկան, երբ մանավանդ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը հայտարարում է՝ մեզ համար կարևորը ՀՀ 29,800 քառակուսի կիլոմետրն է, երբ իշխանություն ունեցող քաղաքական ուժի պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց համար կարևորը մեր 3 մլն հայն է, ոչ թե Արցախի 120 հազար հայը, երբ ասում են հետո՞ ինչ, որ Արցախում հայեր են ապրում, Լոսում էլ են ապրում և այլն։

Ձեր կոչը էս մարդկանց պետք է ուղղվի։ Ավելի շուտ՝ պետք է չլինի կոչ, պետք է լինի պահանջ, պայման, եթե կուզեք՝ վերջնագիր։ Պետք է այսօր լիներ մեծ ճնշում Հայաստանի վարչապետի վրա։ Չենք կարող ասել՝ ա՛յ միջազգային հանրություն, տեսնում ե՞ս Նիկոլն ինչ է անում․ կասեն՝ ձեր Նիկոլը չէ՞, է,՜ հանեք շպրտեք։

Այսօրվա և, առհասարակ, արցախյան վերջին հանրահավաքներում պակասում էր ճիշտ հասցեատերը։ Վաղը, սիրելի արցախցիներ, տեղի է ունենալու բանակցություն Նիկոլի ու Ալիևի միջև։ Դուք պետք է որևէ կերպ ճնշեք, որ այդ բանակցություններում նա ձեր շահերը ևս պաշտպանի։ Խոսքս, իհարկե, ուղղված է Արցախում հանրահավաքի կազմակերպիչներին, այսինքն՝ իշխանությանը։

Ասել եմ հազար անգամ, կկրկնեմ էնքան, մինչև դա տեղի ունենա՝ պայքարի մեկ ուղղություն կա՝ ՀՀ կառավարություն։ Այլ հասցե չի կարող լինել։ Ի վերջո, դա՛ եք անելու, Հայաստանի ժողովրդի հետ միասին, բայց ամեն օր ուշացնում եք։ Այսօր Հայաստանում իշխանություն է, որը համագործակցում է ոչ թե իր ժողովրդի հետ, ոչ թե Արցախի հետ, այլ Թուրքիայի նախագահի ու Ադրբեջանի նախագահի հետ և չգիտեմ էլ ում հետ։ Նրանց տոներն է շնորհավորում, նրանց սգո առիթներով է ողբում, նրանց է ուղարկում մեր մարդասիրական բեռները։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2606

Մեկնաբանություններ