Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Բրազիլիան՝ բարեկամության կամուրջ

Բրազիլիան՝ բարեկամության կամուրջ
28.06.2012 | 13:26

Թուրքիան որոշել է հանել Ֆրանսիայի նկատմամբ 1915 թ. հայերի ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի համարող օրինագիծը Սենատում ընդունելուց հետո սահմանած պատժամիջոցները և վերականգնել զենքի գնումները ֆրանսիական ընկերություններից, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Կշարունակվեն նաև պայմանավորվածությունները Eurosam ընկերության հետ, որից Թուրքիայի կառավարությունը ծրագրում էր հեռահար հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր գնել 4 միլիարդ դոլարի սահմաններում: Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ պատժամիջոցները վերացնելու հրահանգը վարչապետ Էրդողանը տվել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Բրազիլիայում Մեծ 20-յակի շրջանակներում հանդիպումից հետո:

Դիտվել է՝ 2685

Մեկնաբանություններ