Հոկտեմբերի 27-ի մասին շատ է խոսվում, բայց մի կարևոր հարցադրում աչքաթող է արվում. ո՞վ ձևավորեց այն մթնոլորտը, որի պայմաններում ինչ-որ փառամոլ ոչնչություններ ձեռք բերեցին վստահություն, որ Վազգենին սպանելով՝ կկատարեն հայ ժողովրդի կամքը։
Չորս տարվա անմար կարոտս․․․
Այսօր այցի եկած մի բարեկամուհի ասաց՝ ի՜նչ արագ անցավ չորս տարին։ Գուցե թե տարիներն արագ են անցնում, բայց ծանր են օրերը, ժամերը, րոպեները ․․․
Երբեմն զարմանում ես, ապշում. այդ ի՞նչ գերբնական ուժ են ունեցել մեր տատուպապերը, այդ որտեղի՞ց նրանց կամային այդ հատկանիշները, այդ կամքի ուժը, որ ապրեցրել է, ուժ տվել։
Հեռու չգնամ, օրինակ,հ այրական տատս` Խալո բաբոս։
ՊՆ-ին գրություն էի ուղարկել, որտեղ մտահոգություն էի հայտնել հիփոթեքային վարկավորման՝ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի փոփոխությունից հետո, զինծառայողների համար ստեղծվող խնդիրների մասին։
Հայրենիքը ճանաչել պարտավոր է յուրաքանչյուր հայ, որպեսզի հասկանալով սիրի ու տեր կանգնի։ Հենց այս նպատակն ունեն մեր կազմակերպած հայրենաճանաչման դասընթացները, որոնք հաջողությամբ իրականացնում ենք Մարինա Ադուլյանի «Բարի տնակ» նախաձեռնության հետ...
Հարգելի հայրենակիցներ, արդեն բոլորդ գիտեք, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է 2024 թվականի նոյեմբերի 1-ից դադարեցնել վերգետնյա ուղևորատար տրանսպորտում 100 դրամից բացի այլ նոմինալների դրամներով վճարման ընդունումը։
Էնպես եմ նախանձում այն մարդկանց, ում հոգում հայրենիքի համ չկա, ովքեր Կաչաղակաբերդի, Գանձասարի, Ամարասի ու Դեդո-Բաբոյի կորուստը համարում են որպես ցավալի դեպք ու անցնում առաջ, ապրում կյանքի նոր զգացումներով։
Ես երևի միակ մարդն եմ Հայաստանում, ով բախտ է ունեցել աշխատել միանգամից Հայաստանի և Արցախի բոլոր նախագահների հետ մինչև 2018-ը, բացառությունը ԼՏՊ-ն էր։ Իր հետ ո՛չ հանդիպել եմ, ո՛չ էլ խոսել. փորձել եմ, բայց նա միշտ զբաղված էր (երևի 2018-ի սցենարներն էր գրում):
Արդեն որերորդ անգամ Իսրայելն ի լուր աշխարհի պաշտոնապես հայտարարում է, որ իրեն հաջողվել է ոչնչացնել «Համմասի» կամ «Հըզբոլլահի» այսուայն ղեկավարներին, հետո էլ՝ նրանց փոխարինողներին։ Իհարկե, որևէ հիմք չունենք այդ հայտարարություններին չհավատալու, երբ դրանց հեղինակը «ամենազոր» Իրայելն է՝ իր համազորը չունեցող Մոսադով։ Մանավանդ որ որոշ ժամանակ անց «Համմասն» ու «Հըզբոլլահը» հաստատում են այդ լուրերը։
Չնայած ես վստահ եմ, որ վրացիները ինչ էլ անեին, մեկ է, Վրաստանին ԵՄ երբեք չէին ընդունելու, բայց քանի որ շատերը համարում են, որ հնարավոր է ընդունեին, ապա մի հատ հարց տվեք ձեզ. էդ ի՞նչ արեցին վրացիները, որ նրանց մուտքը փակեցին...
BRICS-ի գաղափարախոսական առանցքը, վերջին հաշվով, հանգում է zero sum game սկզբունքից միջազգային հարաբերություններում ինչ-որ չափով հրաժարվելու հօգուտ ալտրուիստական բնույթի նպատակների։