Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կեցցե՛ հեծանիվը, որի «պեդալներով» ինչպես ուզում՝ «ֆռցնում» ես ժողովրդին

Կեցցե՛ հեծանիվը, որի «պեդալներով» ինչպես ուզում՝  «ֆռցնում» ես ժողովրդին
17.07.2024 | 09:09

Երբ Նիկոլին արձան կանգնեցնեն, պետք է նրան քանդակեն հեծանիվին նստած ու օդ փչելիս:

Պատվանդանին հաստատ կգրեն. «Ժողովուրդը հեծանիվ է, և ինչքան ուժեղ ու արագ սեղմես նրա «պեդալներին» և փչես ինչ ուզես, այնքան արագ կգնաս ու երկար կպաշտոնավարես»:

Կեցցե՛ հեծանիվը, որի «պեդալներով» ինչպես ուզում՝ «ֆռցնում» ես ժողովրդին ու, մեծ հաշվով, «փչած ունես» նրան:

Մնաց մատաղ անես թուրքերի ոտքերի տակ:

Իսկ միացյալ «պայքարող» ընդդիմությունների արձանը մարդկային քայլող խումբը պետք է լինի՝ ֆանարիկը ձեռքին:

Միայն ազնիվ պայքարողներն ու ոստիկանության բաժիններ պերմանենտ բերման ենթարկվող երիտասարդները և քաղբանտարկյալները չհուսահատվեն: Չնայած, մարդկային այդ տեսակը պայքարող ու մարտնչող է և դրա համար էլ քաղբանտարկյալ է:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3408

Մեկնաբանություններ