ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Սուտ և անտեղյակություն

Սուտ և անտեղյակություն
21.05.2024 | 22:01

Վերժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը այն մասին, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։

«Խնդրո առարկա անձը, փաստորեն մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն է անվանել։

Ըստ նրա, իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։

«Եկեղեցին գաղափարական պայքարի է ելել, եթե կարող եք, գաղափարական պայքարով հաղթեք»,- ասել թեմի առաջնորդը։

Նա հավելել է, որ ռեպրեսիով մեթոդներով են փորձում պայքարել եկեղեցու դեմ, սակայն դա նրանց չի հաջողվելու։

Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024-ի առաջին եռամսյակի տվյալներով եկեղեցին 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին ունի բազում սպասավորներ ու աշխատակիցներ, օգտվում է տարբեր աշխատանքային ծառայություններից, և, բնական է, որ հարկեր վճարվում են: Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ