ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել հատկապես դիվանագիտական ճակատում

Անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել հատկապես դիվանագիտական ճակատում
18.05.2024 | 22:39

Հայաստանը կանգնած է բարդ խնդիրների առջև: Նոր պատերազմի ուրվականն է շրջում: Սահմանների ճշտումը սկսվել է Բաքվի կոշտ պահանջներով, որն հարուցել է բողոքի լայն շարժում, հասարակությունն ալեկոծվում է, երկիրը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև: Անհրաժեշտ է առավելագույն մեծ ջանքեր ներդնել հատկապես դիվանագիտական ճակատում: Հայաստանի արտաքին քաղաքականության ղեկի մոտ կանգնած այրերը լարվածության թուլացման նպատակով օրն ի բուն պետք է աշխատեն այնտեղ, որտեղից իրական օժանդակություն կամ որևիցե աջակցություն կարելի է ակնկալել: Ադրբեջանի ղեկավարն այսօր բավականին ինքնքնավստահ է գործում, թիկունքում ունենալով Թուրքիայի աջակցությունը և օգտագործելով նավթագազային խաղաքարտը, նա խիստ հռետորաբանությամբ է խոսում արևմտյան լիդերների հետ, Եվրոպայի ժողովրդավարական կառույցների և միջազգային դատարանների բոլոր բանաձևերը Բաքվի աղբանոցում են: Այս իրողությունների համապատկերում դիտում եմ ՀՀ արտգործնախարարի պաշտոնական հանդիպումներն ու զրույցները եվրոպական մանր ու միջին երկրների արտաքին գործերի նախարարների հետ, Մալթայից սկսած Նիդեռլանդներով վերջացրած, որոնց դերակատարումը մեր ներկա իրավիճակի բարելավման գործում զրոյից ցածր է: Հ1-ի հաղորդումը հայտնում է, որ այդ հանդիպումների ու մտքերի փոխանակության ժամանակ Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի մասին է խոսվում, դե, «խաղաղության խաչմերուկն» էլ անպակաս է: Մինչդեռ ցանկալի կլիներ ՀՀ դիվանագետներին տեսնել Մոսկվայում և Թեհրանում, որոնք լավ, թե վատ ինչ-որ աջակցություն կարող են ցուցաբերել: Հետաքրքիր թեմա եմ առաջարկում միջազգայնագետ-քաղաքագետ որակավորման ուսուցմամբ ուսանողների համար՝ «Ժողովրդավարությունն ու սահմանագծումը» : Խիստ արդիական է և «օգտակար», գուցե դուք գտնեք ուղին՝ բազմաչարչար հայրենիքը հերթական աղետից փրկելու համար:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2887

Մեկնաբանություններ