ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մոսկվան շատ պարզ ասաց՝ Նիկոլ, Զելենսկին ես, Նիկոլ, Սահակաշվիլին ես, չասաց միայն սա՝ այս իրողությունից բխող բոլոր հետևանքներով հանդերձ

Մոսկվան շատ պարզ ասաց՝ Նիկոլ, Զելենսկին ես, Նիկոլ, Սահակաշվիլին ես, չասաց միայն սա՝ այս իրողությունից բխող բոլոր հետևանքներով հանդերձ
28.09.2023 | 12:33

Հիմա ամբողջ խնդիրն այ նէ, թե ինչ կանի Մոսկվան

Ինչպես հայտնի է, Մարգարիտա Սիմոնյանը ռուսական լրատվական դաշտում պատահական մարդ չէ և, որպես կանոն, արտահայտում է ռուսական քաղաքական վերնախավի դիրքորոշումը:

Եթե որևէ մեկը կարծում է, թե Մոսկվան և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «թավշյա հեղափոխություն» կոչվածից առաջ և 2018 թվականից հետո, մինչև վերջին շրջանում Մոսկվայի հայտարարությունները, չգիտեին, թե Նիկոլն ով է, ապա նա չարաչար սխալվում է, բանից անտեղյակ է կամ միամիտ:

Մոսկվայում շատ լավ գիտեին, թե Նիկոլն ով է, բայց չէին ցանկանում տրորել «կատվի պոչը»՝ շատ լավ հասկանալով, թե դա ինչի է հանգեցնելու: Եթե ընթերցողներից ոմանք չգիտեն, բացատրեմ.

1.Նիկոլի դիվային դաշտի ազդեցության ներքո գտնվող նիկոլազոմբիների, նիկոլապաշտների շրջանում, որոնք, այդուհանդերձ, ժողովրդի մի մասն են կազմում, աճելու և սաստկանալու էին հակառուսական և, ըստ էության, նաև հակահայկական տրամադրությունները և պահանջները, բայց հիմնական խնդիրը սա չէր:

2.Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը, որը միաժամանակ Ռուսաստանի մոլի թշնամին է, Մոսկվայի կողմից իր և իր իշխանության մասին ճշմարտության հրապարակայնացումից անմիջապես հետո, ՔՊ- ական և ոչ ՔՊ- ական իր ոհմակի հետ միասին, հասնելու էր նրան, որ Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս գա: Նիկոլն ու նիկոլենք նշված գործընթացի մեկնարկի նախադրյալներն արդեն ստեղծել էին և Ալիևի հանցակցությամբ սեպտեմբերի 19- ին սկսվեց այն, ինչը կարող է հանգեցնել դրան:

Նիկոլի և իր ոհմակի հաջորդ քայլը լինելու էր Ռուսաստանի հետ ռազմական փոխօգնության, համագործակցության բոլոր միջպետական պայմանագրերի չեղարկումը, հասնելը նրան, որ Հայաստանից ռուսական 102- րդ ռազմաբազան դուրս գա, ՀԱՊԿ- ից և ԵԱՏՄ- ից Հայաստանը դուրս հանելու գործընթաց սկսելը:

Վերոնշյալ բոլոր քայլերը խորությամբ հակառուսական և հակահայկական քայլեր են, որոնց իրականացման դեպքում Հայաստանը կործանվելու է, իսկ Ռուսաստանը պայմանավորված այն իրողությամբ, որ թուրք- ադրբեջանական տանդեմն այդ դեպքում հնարավորություն կստանա ՆԱՏՕ- ի հետ միասին հայտնվելու Կովկասի դարպասների մոտ և իրագործելու իր պանթուրքական ծրագիրը, կհայտնվի լրջագույն սպառնալիքի տակ: Ահա այս ամենն է, որ կաշկանդել էին Մոսկվային՝ ասելու ճշմարտությունը Նիկոլի ու նրա ոհմակի մասին:

Ահա այս ամենով էր պայմանավորված սեպտեմբերի 5-ի ճեպազրույցում Նիկոլի հասցեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դրական խոսքը («Մենք խորապես հարգում ենք վարչապետ [Նիկոլ] Փաշինյանին, գնահատում ենք նրա և նախագահ Պուտինի աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները»), որի նպատակը Հարավային Կովկասից ՌԴ- ի իբր հեռանալու վերաբերյալ Նիկոլի հայտնի հայտարարությունից, ինչպես նաև ՌԴ պետական որոշ գործիչների դեմ Նիկոլի ոհմակի ներկայացուցիչների մի շարք հայտարարություններից հետո Ռուսաստանի և Հայաստանի միջպետական հարաբերություններն, այդուհանդերձ, չփչացնելը, փոխադարձ հարգանքի մթնոլորտում ու վերահսկելի պահելն էր: Բայց…

Նախահարձակ եղավ Նիկոլը, և գրեթե կասկած չունեմ՝ իր ամերիկյան, արևմտյան խորհրդատուների, ավելի որոշակի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի հրահանգով: Հիշու՞մ եք, թե նույն ճեպազրույցում Պեսկովն էլ ինչ ասաց… ՌԴ մամուլի քարտուղարն ասաց՝ «Վարչապետի այս թեզերին (իբր ՌԴ- ն հեռանում է Հարավային Կովկասից.- խմբ. ՏԱՍՍ) մենք չենք կարող համաձայնել», «Ռուսաստանը ոչ մի տեղ չի գնում և չի պատրաստվում հեռանալ»:

Եվս մեկ մեջբերում նույն օրը Պեսկովի ասածներից. «Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն հնարավոր չէ համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին:

Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ: Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը»:

Նիկոլը և նրա արևմտյան խորհրդատուները, հրահանգիչները լսեցին Պեսկովի ասածները՝ ՌԴ նախագահի դիրքորոշումն արտահայտող, և ելնելով դրան հաջորդած իրադարձություններից, կարող ենք եզրակացնել, որ իրենց մտքում կամ իրար մեջ ասացին՝ գիտենք, որ Ռուսաստանը ոչ մի տեղ չի գնում և չի պատրաստվում հեռանալ, բայց մենք պատրաստ ենք նրան հեռացնել:

Վերոնշյալ ճեպազրույցից շուրջ 1 շաբաթ հետո իտալական «Politico» պարբերականին տված հարցազրույցում Նիկոլն ասել է. «Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, չնայած աճում են մտավախությունները Ադրբեջանի հետ բաց հակամարտության վերսկսման վերաբերյալ»:

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին, ինչպես նաև ՌԴ թշնամին սրանից էլ պարզ էլ ինչպե՞ս ասի, որ թեև ինքը և իր ոհմակը Հայաստանը կանգնեցրել են Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման վտանգի առջև, որն օրըստօրե աճում է, սակայն, չնայած դրան, պատրաստվում են խաչ քաշել Մոսկվայի վրա, այսինքն՝ կտրել այն ճյուղը, որի վրա նստած է Հայաստանը:

Հետամուտ ՌԴ- ին տարածաշրջանից հեռացնելու իրենց նպատակին, Նիկոլի արևմտյան խորհրդատուները կամ տերերը, որոնք նաև Ալիևի հրահանգիչներն են, Ադրբեջանի նախագահին Արցախում լայնածավալ ռազմական գործողություն սկսելու ազդանշան ուղարկեցին: Այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 19- ին ու դրանից հետո, Արցախի Հանրապետության գոյությանը վերջ տալու և Արցախը հայաթափելու նպատակից զատ, այնտեղ ՌԴ խաղաղապահ զորակազմին և, ընդհանրապես, Ռուսաստանին վարկաբեկելու, Արցախի հայաթափմամբ այնտեղից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրս գալուն հասնելու նպատակ ուներ և ունի:

Այստեղ հարկ է ընդգծել, որ ԱՀ- ի նկատմամբ Ադրբեջանի չհայտարարված պատերազմը, արցախահայության նկատմամբ իրականացված և այս պահին էլ իրականացվող ցեղասպանությունը խնամքով նախապատրաստված էր ոչ միայն Ալիևի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, այլև Նիկոլի ու նրա ոհմակի կողմից:

Ինչպե՞ս:

Բացատրե՛մ:

Նիկոլը և նրա ոհմակը ՀՀ անկախության հռչակագրի և Սահմանադրության խախտմամբ ավելի վաղ հայտարարեցին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև հրաժարվեցին Հայաստանի՝ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելուց: Մեր ներքին թշնամիներն այսպիսով՝

1.Արցախում «հակաահաբեկչական միջոցառումներ» անվան ներքո Ադրբեջանի ռազմագործողությունը վերածեցին նրա ներքին գործի (կապ չունի, որ հետո հանրության միամիտ հատվածին խաբելու համար ձևականորեն անվանեցին ագրեսիա և դատապարտեցին):

2.Կաշկանդեցին ադրբեջանական ագրեսիան զսպելու նպատակով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի և, ընդհանրապես, Ռուսաստանի կողմից ռազմական ուժի կիրառումը, քանի որ Արցախը նույնիսկ Հայաստանի ղեկավարության կողմից արդեն համարված էր ոչ թե ինքնորոշման իրավունք ունեցող չճանաչված պետություն կամ վիճելի տարածք, այլ շատ հստակորեն՝ Ադրբեջանի տարածք:

Այս հրապարակմամբ չհավակնելով ներկայացնել Մոսկվայի, Ռուսաստանի և ՀԱՊԿ- ի դեմ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և նրա ոհմակի զրպարտչական հայտարարությունների, բանսարկությունների, չարախոսությունների վայրահաչությունների ամբողջական շարքը, նշենք ընդամենը դրանցից վերջինը՝ անցած կիրակի օրվա (սեպտեմբերի 24- ի) Նիկոլի ուղերձը , որով նա, ըստ էության, ազդարարեց Հայաստանում ռուսական ներկայության վերջի սկիզբը:

Մոսկվայի արձագանքը չուշացավ:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ