ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

2013-ին Բագրատ Սրբազանը քարը քարին չթողեց ապազգային օրենքից

2013-ին Բագրատ Սրբազանը քարը քարին չթողեց ապազգային  օրենքից
02.06.2024 | 15:00

Բագրատ Սրբազանի մասին երկար չեմ գրի, մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ իր պահով։

Երբ Հայաստանում 2013-ին, Եվրոպայի ճնշման տակ, փորձում էին «Ընտանեկան բռնության մասին» օրենք փաթաթել մեր վզին, իսկ իշխանության մեջ կային սակավաթիվ, բայց ազդեցիկ լոբբիստներ, Կանադայից նոր եկած Բագրատ Սրբազանը, ի տարբերություն ուրիշների, խիզախություն ունեցավ՝ եկավ հանրային քննարկման ու քարը քարի վրա չթողեց այդ ապահայկական օրենքից։

Այդ օրվանից մեծագույն հարգանք եմ տածում այս մարդու հանդեպ։

Գիտեմ՝ որոշ հականիկոլ խաղացող կերպարներ մինչև հիմա դա չեն ներել նրան, և իրենց մոծակային խայթոցներին ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ ցանցում։

Բայց դա իրենց պրոբլեմն է։

Աստված առա՛ջ, Սրբազան։

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 4848

Մեկնաբանություններ