ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միամիտ ու բոլոր առումներով սխալ քայլ

Միամիտ ու բոլոր առումներով սխալ քայլ
15.02.2024 | 09:10

36 տարի առաջ փետրվարի 13-ին Ստեփանակերտում ցույցի էինք դուրս եկել` Հայկական ԽՍՀ-ին միանալու պահանջով։

Որպես Արցախյան շարժումն ազդարարող այդ առաջին ցույցի մասնակից, ցավով հայտարարում եմ, որ դա միամիտ, բոլոր առումներով սխալ քայլ էր։

Նախ` Հայաստանն այդպես էլ Արցախը չընդունեց իր կազմ։ Երկար բանակցություններից հետո միացման Հռչակագիր ստորագրեցին, հետո այն նետեցին աղբարկղ` անկախություն հռչակելով Հայկական ԽՍՀ սահմաններով։

Արցախն էլ ստիպված եղավ ինքն էլ անկախություն հռչակելու...

Հենց արցախյան շարժումը եղավ այն առաջին ծանր հարվածը ԽՍՀՄ հիմքերին, որը նպաստեց նրա փլուզմանը։

Դրանից հետո թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում մենք իշխանության բերեցինք բացարձակապես տականքներին ու հրեշներին, որոնք ոչինչ չստեղծելով, քանդելով, ավերելով 70 տարում ստեղծածը, թալանելով, մսխելով ազգային հարստություններն ու սեփական ժողովրդին, պարարտ հող ստեղծեցին ավելի մեծ ու գարշելի ճիվաղուհրեշի իշխանության գալու համար։

ՈՒ վերջինս ծախելով Արցախը, հիմա զբաղված է ՀՀ-ն քարտեզից ջնջելու գործով։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2526

Մեկնաբանություններ