ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Հա­սա­րա­կու­թ­յու­նը պի­տի հա­մախմբ­վի և ազ­գա­դավ­նե­րի այս ոհ­մա­կը դուրս շպր­տի»

«Հա­սա­րա­կու­թ­յու­նը պի­տի հա­մախմբ­վի և ազ­գա­դավ­նե­րի այս ոհ­մա­կը դուրս շպր­տի»
22.12.2020 | 01:07

Փաստ է ար­դեն, որ Նի­կոլ Փա­շի­ն­յանն այլևս չի կա­րող հան­գիստ դուրս գալ մարդ­կանց մեջ, շփ­վել նրանց հետ։ Նա ի­րեն շր­ջա­պա­տում է բազ­մա­թիվ թիկ­նա­պահ­նե­րով, ոս­տի­կա­նա­կան պա­տով։ Ա­վե­լին, նրա շա­րա­ս­յունն անց­նում է ժո­ղովր­դի վրա զենք պա­հե­լով, իսկ ի­րեն չբարևող հոգևո­րա­կա­նի վրա հրո­սա­կախմ­բեր է ու­ղար­կում, ա­մեն ինչ ու ա­մեն տեղ պղ­ծե­լով շա­րու­նա­կում է իր խղ­ճուկ գո­յութ­յու­նը։ Երկ­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի շուրջ զրու­ցե­ցինք գն­դա­պետ ՍԱ­ՅԱԹ ՇԻ­ՐԻՆ­ՅԱ­ՆԻ հետ։

-Փա­շի­նյա­նը ներ­խու­ժեց Ե­ռաբ­լուր, հե­տո նույն կերպ փոր­ձեց ներ­խու­ժել Սյու­նիք։ Կա­պի­տու­լյա­ցիա ստո­րագ­րած ղե­կա­վա­րը մեկ ամ­սից ա­վե­լի շա­րու­նա­կում է մնալ իր ա­թո­ռին ու այս կերպ ոչն­չաց­նում ու պղ­ծում է ա­մեն ինչ։ Դուք ի՞նչ գնա­հա­տա­կան կտաք այս ա­մե­նին։
-Մենք ազ­գա­յին խայ­տա­ռա­կու­թյան օ­րեր ենք ապ­րում։ Նի­կո­լը, օգ­տա­գոր­ծե­լով վար­չա­կան ռե­սուր­սը, հա­վա­քագր­ված մարդ­կանց, երթ ա­րեց, այն­տեղ չկա­յին հայ­րե­նի­քի, պե­տու­թյան զգա­ցո­ղու­թյուն ու­նե­ցող մար­դիկ։ Ե­թե մի փոքր ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­նար, կա­պի­տու­լյա­ցիա­յի ակ­տը ստո­րագ­րե­լուց ա­նի­մի­ջա­պես հե­տո հրա­ժա­րա­կան կտար ու կկանգ­ներ ար­դա­րա­դա­տու­թյան ա­ռաջ։ Բայց նրա տե­սա­կը մենք շատ վա­ղուց գի­տենք, գի­տենք, թե տա­րի­ներ շա­րու­նակ ինչ­պես էր մա­նի­պու­լաց­նում հա­սա­րա­կու­թյա­նը, ինչ­պես հա­սա­րա­կու­թյա­նը բա­ժա­նեց «սևե­րի» ու «սպի­տակ­նե­րի»։ Այ­սօր­վա զար­գա­ցում­նե­րը ծրագ­րի մի մասն են ըն­դա­մե­նը։ 2,5 տար­վա ըն­թաց­քում այս իշ­խա­նու­թյու­նը հետևո­ղա­կա­նո­րեն պատ­րաստ­վում էր այս ա­մե­նին։ Այ­սօր խո­սում ենք հետևանք­նե­րից, բայց ոչ պատ­ճառ­նե­րից։ Ար­ժա­նա­պատ­վու­թյան իս­պառ բա­ցա­կա­յու­թյունն էր պատ­ճա­ռը, որ հա­վա­քագր­ված մարդ­կանց տա­րավ հա­յե­րի հա­մար սր­բա­տե­ղի դար­ձած Ե­ռաբ­լուր։ Ե՛վ ա­պաշ­նոր­հու­թյան, և՛ դա­վա­ճա­նու­թյան հետևան­քով այդ զո­հե­րի ա­րյու­նը Փա­շի­նյա­նի խղ­ճին է։ Ընդ­դի­մու­թյունն ա­մեն կերպ փոր­ձում է խու­սա­փել բա­խում­նե­րից, բայց Նի­կոլն ա­մեն կերպ տա­նում է դրան։ Հա­սա­րա­կու­թյու­նը մաս­նատ­ված է։ Մար­դիկ գի­տակ­ցում են, որ Նի­կո­լի ման­կուրտ­նե­րից կազմ­ված իշ­խա­նու­թյու­նը չա­րիք է, սա­կայն, ո­մանք ուղ­ղա­կի դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կում են և կող­քից են հետևում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին։ Հա­սա­րա­կու­թյու­նը պի­տի հա­մախ­մբ­վի և ազ­գա­դավ­նե­րի այս ոհ­մա­կը դուրս շպր­տի։ Ե­թե Ե­ռաբ­լու­րում Նի­կոլն իր պատ­կե­րաց­մամբ հա­ջո­ղու­թյան հա­սած լի­ներ, հի­մա ու­ղիղ ե­թեր էր մտել, կարևո­րել ու «արժևո­րել» էր այն մարդ­կանց գո­յու­թյու­նը, որ իր կող­քին քայ­լե­լով հա­սան Ե­ռաբ­լուր։ Բայց նա հաս­կա­ցավ, որ ո­չինչ չս­տաց­վեց։ Նա հա­սավ իր նպա­տա­կին՝ ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րը դարձ­նե­լով բութ գոր­ծիք, մա­հակ։ Նույն ի­րա­վի­ճա­կը ստեղ­ծեց Սյու­նի­քում, որն այ­սօր ամ­բող­ջո­վին վտան­գի տակ է։ Ե­թե նախ­կի­նում ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րը Հա­յաս­տա­նի բնա­կե­լի տա­րածք­նե­րից 80-85 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա էին, հի­մա՝ 8-10 կմ։ Ա­վե­լին, այն­պի­սի բար­ձունք­ներ են հանձ­նում, որ և Կա­պա­նը, և Գո­րի­սը, և Սի­սիա­նը դար­ձել են թշ­նա­մու թի­րախ։
-Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, թե գնում է սյու­նե­ցի­նե­րի աչ­քե­րի մեջ «ու­ղիղ» նա­յե­լու, իսկ ա­վե­լի վաղ էլ ա­սաց, որ «կան­խել» է Սյու­նի­քում նոր պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նու­թյու­նը։
-Կա­պի­տու­լյա­ցիա­յի ակ­տը վե­րա­բե­րում էր միայն Ար­ցա­խին։ Պու­տինն էլ կր­կին հի­շեց­րեց, որ զոր­քե­րը մնա­լու են այն դիր­քում, որ­տեղ ե­ղել են։ Այ­սինքն, այդ փաս­տաթղ­թում Սյու­նի­քի հո­ղե­րի հան­ձն­ման վե­րա­բե­րյալ հարց չկա։ Սա նշա­նա­կում է, որ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Փա­շի­նյան-Ա­լիև կամ Փա­շի­նյան-Էր­դո­ղան հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն կա, և գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նրանց հետ են հա­մա­ձայ­նեց­վում, սրա մա­սին են փաս­տում նաև բո­լոր այն զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք այ­սօր կան։ Ինչ վե­րա­բե­րում է Սյու­նի­քում պա­տե­րազմ սկս­վե­լու հայ­տա­րա­րու­թյա­նը, 80-85 կմ հե­ռա­վո­րու­թյուն ու­նե­նա­լու դեպ­քում կա­րող էինք դի­մա­կա­յել թշ­նա­մուն, բայց 8-10 կմ-ի պա­րա­գա­յում՝ հա­զիվ թե։ Այդ քա­ղաք­ներն ու գյու­ղե­րը հրե­տա­նու ու­ղիղ հար­ված­նե­րի տակ են լի­նե­լու։ Ե­թե ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­նար Փա­շի­նյա­նը, Սյու­նիք չէր գնա, ի՞նչ աչ­քե­րի մեջ նա­յե­լու մա­սին է խոս­քը։
-Փա­շի­նյանն ար­ժա­նա­պատ­վու­թյուն չու­նի, չի հե­ռա­նում, ի՞նչ է ա­նե­լու ընդ­դի­մու­թյու­նը նրան հե­ռաց­նե­լու հա­մար։
-Տա­րի­ներ շա­րու­նակ Փա­շի­նյա­նը վար­կա­բե­կում էր նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին, ա­սե­լով, թե նրանք կառ­չած են ա­թոռ­նե­րին, սա­կայն պարզ­վեց, որ ի­րա­կա­նում հենց ինքն է այդ­պի­սին։ Նա մինչև վերջ գնա­լու է, Նի­կո­լը մար­դու ար­նա­խում տե­սակ է, աչ­քը չթար­թե­լով 5000 զոհ տվեց ու դեռ նույն կերպ շա­րու­նա­կում է։ Ինչ վե­րա­բե­րում է ընդ­դի­մու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, հա­սա­րա­կու­թյա­նը հոր­դո­րում եմ կազ­մա­կերպ­վել, հա­մախ­մբ­վել ու հետևել ընդ­դի­մու­թյան կո­չե­րին։ Նի­կո­լի մնա­լով յու­րա­քան­չյուր րո­պե մեր եր­կի­րը վտան­գի ա­ռաջ է կանգ­նում, կորց­նում ենք պե­տա­կա­նու­թյու­նը, հայ­րե­նի­քը։ Չենք կա­րող կանգ­նել ու դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կով նա­յել, թե ինչ է կա­տար­վում։ Որևէ մե­կի փո­խա­րեն որևէ մեկն ինչ-որ բան չի ա­նե­լու, ա­մեն մե­կի ներ­կա­յու­թյու­նը պար­տա­դիր է։ Որ­քան շատ մարդ հա­վաք­վի, այն­քան կխու­սա­փենք բա­խում­նե­րից։ Ե­թե անհ­նա­զան­դու­թյան ակ­ցիա­ներ ի­րա­կա­նաց­վեն ողջ հան­րա­պե­տու­թյու­նով մեկ, ոս­տի­կա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նա կանգ­նեց­նել այդ ա­մե­նը։ Ինչ­պես ժա­մա­նա­կին Նի­կոլն էր աշ­խա­տում, նույն կերպ էլ պի­տի ա­ռաջ գնալ։
-Փա­շի­նյա­նի մե­թոդ­նե­րո՞վ է հնա­րա­վոր նրա դեմ պայ­քա­րել։
-Ե­թե մինչ այս մտա­ծում էինք, թե կա պե­տու­թյան հե­ղի­նա­կու­թյուն, բռ­նի ու­ժով պետք չէ իշ­խա­նու­թյուն տա­պա­լել, այ­սօր ար­դեն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հե­ղի­նա­կու­թյուն գո­յու­թյուն չու­նի։ Կար­ծում եմ՝ նրան հրա­ժա­րա­կան պար­տադ­րե­լու բո­լոր ե­ղա­նակ­ներն ըն­դու­նե­լի են։ Չգի­տեմ՝ ընդ­դի­մու­թյունն ինչ­պի­սի ճա­նա­պարհ­նե­րով կտա­նի պայ­քա­րը, բայց ե­թե կա­ռա­վա­րու­թյան շեն­քը շր­ջա­փա­կե­լով նրան կպար­տադ­րեն հրա­ժա­րա­կան տալ, կլի­նի լա­վա­գույն տար­բե­րակ­նե­րից մե­կը։ Չնա­յած չեմ կար­ծում, որ Նի­կոլն ա­ռանց ա­րյուն թա­փե­լու կհե­ռա­նա։
-Այս պա­հին Փա­շի­նյա­նի միակ հե­նա­րա­նը ու­ժա­յին կա­ռույց­ներն են։ Որ­պես ոս­տի­կա­նա­կան հա­մա­կար­գում եր­կար տա­րի­ներ աշ­խա­տած մարդ, այ­սօր ինչ­պե՞ս եք գնա­հա­տում ոս­տի­կան­նե­րի աշ­խա­տան­քը։
-Ես և պատ­վար­ժան շատ իմ գոր­ծըն­կեր­ներ կո­չով հան­դես ե­կանք։ Կար­ծում էինք, որ ոս­տի­կա­նու­թյան հա­մա­կար­գում կգտն­վեն շատ ա­վե­լի ար­ժա­նա­պա­տիվ և ինք­նա­սի­րու­թյուն ու­նե­ցող ոս­տի­կան­ներ, ո­րոնք չեն ծա­ռա­յի ազ­գա­դավ իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Այ­սօր­վա ոս­տի­կա­նա­պե­տը շատ ա­պաշ­նորհ անձ­նա­վո­րու­թյուն է, ո­րը սրի­կա­յա­բար ծա­ռա­յում է այս իշ­խա­նու­թյա­նը։ Մեր հոր­դոր­նե­րը ո­րո­շա­կի ար­դյունք տվել են, բայց մտա­ծել, թե ոս­տի­կա­նու­թյունն այ­սօր հետ կկանգ­նի ու չի շա­րու­նա­կի իր ծա­ռա­յու­թյու­նը, միամ­տու­թյուն է։ Միևնույն ժա­մա­նակ ոս­տի­կա­նու­թյու­նը շատ լավ պի­տի հաս­կա­նա, որ ա­ռանց հա­սա­րա­կու­թյան վս­տա­հու­թյան, ոս­տի­կա­նու­թյան հե­տա­գա աշ­խա­տան­քը հա­վա­սար­վե­լու է զրո­յի։ Ա­ռանց վս­տա­հու­թյան ոս­տի­կա­նու­թյու­նը չի կա­րող ար­դյու­նա­վետ աշ­խա­տել։ Ընդ­դի­մու­թյան գոր­ծո­ղու­թյուն­ներն այն­քան հա­մա­կարգ­ված պի­տի լի­նեն, որ ուղ­ղա­կի փո­շիաց­նեն ոս­տի­կա­նու­թյան դի­մադ­րու­թյու­նը, իսկ դա նշա­նա­կում է ողջ երկ­րով մեկ անհ­նա­զան­դու­թյան ակ­ցիա­ներ ա­նել, թույլ չտալ շր­ջան­նե­րից ոս­տի­կան­ներ տե­ղա­փո­խել մայ­րա­քա­ղաք։ Իսկ ե­թե ի­րա­վի­ճա­կը բա­խում­նե­րի բե­րի, կար­ծում եմ, ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը գի­տակ­ցու­թյուն ու խո­հե­մու­թյուն կցու­ցա­բե­րեն և հա­սա­րա­կու­թյան հան­դեպ բռ­նի ուժ չեն գոր­ծադ­րի։
-Դուք նշե­ցիք, որ շատ լավ եք ճա­նա­չում Փա­շի­նյա­նին, տար­բեր հա­մա­կար­գե­րում աշ­խա­տող ան­ձինք, նախ­կին պաշ­տո­նյա­ներ ևս այդ հան­գա­ման­քը հա­ճախ են ըն­դգ­ծում։ Այդ պա­րա­գա­յում ին­չու՞ ժա­մա­նա­կին որևէ մե­կը չկանգ­նեց­րեց այս մար­դուն, նրա ձեռ­քը չբռ­նեց։
-Ես Փա­շի­նյա­նին ան­մի­ջա­կան շփում­նե­րով եմ ճա­նա­չել, երբ ոս­տի­կա­նու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պի և լրատ­վու­թյան վար­չու­թյան պետն էի։ Պար­բե­րա­բար մենք նրա հետ աշ­խա­տել ենք, նման ստա­խո­սի, ամ­բար­տա­վա­նի, ստա­հա­կի երբևի­ցե չեմ հան­դի­պել։ Հա­մա­կար­գից ես 2010-ին եմ դուրս ե­կել, երբ Նի­կո­լը կա­լա­նա­վոր­ված էր։ Թե ին­չու նրա նկատ­մամբ այդ­պի­սի մե­ծա­հո­գու­թյուն ցու­ցա­բեր­վեց, որ 7 տար­վա դա­տա­պարտ­վա­ծը 1,5 տա­րի հե­տո ա­զատ ար­ձակ­վեց, դժ­վա­րա­նում եմ ա­սել։ Այս հար­ցը պի­տի տալ այն մարդ­կանց, ո­րոնց ջա­նադ­րու­թյամբ և ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ ձևա­վոր­վեց Նի­կոլ Փա­շի­նյան տե­սա­կը։ Պա­տա­հա­կան չէր Նի­կո­լի հայտ­նու­թյու­նը մեր հա­սա­րա­կու­թյան մեջ։ Նրա վրա աշ­խա­տել են, ձևա­վո­րել են տե­սա­կը, որ նպա­տա­կա­յին օգ­տա­գոր­ծեն, ին­չի հետևանք­ներն այ­սօր մենք տես­նում ենք։ Ինչ վե­րա­բե­րում է նրա ձեռ­քը բռ­նե­լուն, կա մարդ­կանց շր­ջա­նակ, ո­րը նպաս­տել է Փա­շի­նյա­նի տե­սա­կի ձևա­վոր­մա­նը։ Ես չեմ նպաս­տել, նրա հետ ու­նե­ցել եմ լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ, բա­խում­ներ։ Նա ա­մե­նա­վեր­ջին ստո­րի նման խե­ղա­թյու­րում էր փաս­տե­րը։ Այն ժա­մա­նա­կից սկ­սած փոր­ձում էր մարդ­կանց ու­ղեղ­նե­րը լվա­նալ, ինչն ա­մե­նաս­տոր մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­վեց վեր­ջին եր­կու­սու­կես տար­վա ըն­թաց­քում։

Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 17675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ