Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Աննախադեպ երևույթ է գրանցվել` ընտրողների ամենաքիչ մասնակցությունը

Աննախադեպ երևույթ է գրանցվել` ընտրողների ամենաքիչ մասնակցությունը
18.09.2023 | 12:26

Մարդիկ այնուամենայնիվ սպասում են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքին։ Մեր պատմության մեջ աննախադեպ երևույթ է գրանցվել` ընտրողների ամենաքիչ մասնակցությունը։

Սակայն Սերժ Սարգսյանի օրոք օրենքներն այնպես են փոխել, որ թեկուզ մեկուկես մարդ ներկայանա ընտրություններին, միևնույն է, դրանք կհամարվեն կայացած։

Ընդհանրապես շատ տեղին է, որ մարդիկ չեն վստահում ընտրություններով իշխանափոխության գաղափարին, թեկուզ Երևանի ՏԻՄ ընտրությունների մասնակիցներից մի քանիսը բացահայտ ասել են, որ մասնակցում են ոչ թե քաղաքապետի պորտֆելը ստանձնելու, այլ թուրքնիկոլի իշխանությանը վերջ դնելու։

Մյուս կողմից էլ իրական պատկերն այն է, որ Երևանում, թեպետ Ընտրական օրենսգիրքը փոփոխելով ընտրության արդյունքների վրա կարող էին ազդել օտարերկրացիների, կամ մարզերի բնակիչներին գրանցում տալով և ընտրության իրավունք տալով, երևանցի շատ քիչ է մնացել։

Իրականում մարդիկ երկրում չեն ապրում, որի մասին լռում է նիկոլի իշխանությունը և մոտ 800 հազար երևանցի ընտրողից Երևանում մշտական ապրում են

40 %, ոչ ավելի։

Ա՛յ, մասսայական արտագաղթի մասին այս իշխանությունը երբեք չի ասել ու չի ասի բացահայտ։

Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նիկոլի «Հայկական ժամանակ» թերթի դմբլդոխ չլրագրողներից մեկն է, և, եթե նախորդ իշխանության մնացորդ Մուկուչյանը մասնակցեց 2021 թվականի ընտրակեղծիքներին, ապա չկասկածեք, որ նիկոլի մանկլավիկն «արդար» ընտրությունների ջատագովը կլինի։

Վերջում էլ նշենք, որ շատերս լավ էլ գիտեինք, որ ժողովուրդը միշտ էլ իրավացի է, նիկոլին ընտրություններով ռադ չեք անի։ Նա դեռ բոլորին ձեռք է տալիս...

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ