ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ. Ձեր պատասխանին սպասում ենք բոլորս

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ. Ձեր պատասխանին սպասում ենք բոլորս
20.05.2013 | 12:39

Ի՞նչ վերնագիր դնել ուսանող Վահագից ստացածս նամակին, որտեղ երիտասարդը իրավացիորեն «աչքակապություն» է գնահատում մեր կառավարության գործելակերպը: Հիշեցնեմ, որ գործող նախագահ պարոն Սարգսյանը նախընտրական քարոզարշավի օրերին նույնպես հայտարարել էր, որ սովորելու ձգտում ունեցող երիտասարդը ուսման վարձի պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից: Հարգելի պարոն Սարգսյաններ, ես իրեն խոստացել եմ ընդամենը հրապարակայնացնել նամակը, իսկ նամակում բարձրացված խնդրի լուծման պարզաբանմանն ու Ձեր խոսքի ու գործի համապատասխանության կամ անհամապատասխանության մասին պատասխանին սպասում ենք բոլորս:

Ստորև՝ նամակը.
«Բարև Ձեզ, տիկին Բախշյան:
Վերջերս վարչապետի մակարդակով բազմիցս հայտարարվեց, որ Հայաստանում այլևս ոչ մի ուսանող ուսման վարձի պատճառով չի զրկվի ուսում ստանալու հնարավորությունից, քանի-որ գործելու է ուսանողական վարկի տրամադրման երկարաժամկետ ծրագիր: Ես և ընկերս դիմել ենք ՎՏԲ բանկ, որպեսզի ստանանք ուսման 2-րդ կիսամյակի գումարը, որը կազմում էր ընդամենը 200.000 դրամ, բայց մեզ մերժել են` պատճառաբանելով ծնողների եկամուտների անբավարարությունը: Մի՞թե այս ամենը պետական մակարդակով աչքակապություն էր: Վստահելով միայն Ձեզ, խնդրում եմ հնարավորության սահմաններում անդրադառնալ այս հարցին:
Կանխավ շնորհակալություն»։

Դիտվել է՝ 3391

Մեկնաբանություններ