ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Զրույց դավաճանի հետ

Զրույց դավաճանի հետ
08.08.2024 | 16:12

Նիկոլ, ես կարծում եմ, որ կարդալով այս վերնագիրը, դու իսկույն հասկացար, որ խոսքը քո մասին է, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի մարդկային ցեղի բոլոր ժամանակների մեծագույն դավաճանը դու ես։ Ես վաղուց արդեն սպասում էի, որ ուր որ է քեզ բնորոշ մեղսոտ համարձակությամբ խորհրդարանի հարթակից ականջ ծակող ֆալցետով կճչաս․

«Ես հպարտանում եմ, որ դավաճան եմ», և ՔՊ պատգամավորները, պատռտելով իրենց, որոտընդոստ ծափերով կթնդացնենն Հայրենիքի դավաճանի քո հպարտությունը։

Նիկոլ, գիտե՞ս շատ դժվար բան է դավաճանի հետ զրուցելը, բայց ես գնացի դրան, քանի որ չասված բաներ, մութ տեղեր կան, որոնց չի կարելի չանդրադառնալ, և ամենակարևորը՝ ես քեզ արժեքավոր խորհուրդ ունեմ տալու, որի համար մինչև կյանքիդ վերջը երախտագիտությամբ ես հիշելու ինձ։

Նիկոլ Ամերիկայի հայրերից մեկը՝ Թոմաս Ջեֆերսոնը, երբ դարձավ երկրի նախագահ, ինքը մեծահարուստ մարդ էր, Ամերիկան՝ աղքատ երկիր։ Երբ ավարտվեց նրա նախագահական ժամկետը, Ջեֆերսոնն աղքատացել էր, իսկ Ամերիկան՝ հարստացել։

Ինչու՞․․․ որովհետև նախագահը դողում էր պետության յուրաքանչյուր քվորտերի համար, միջպետական պատվիրակություններին ընդունում և ճաշկերույթ էր տալիս սեփական միջոցների հաշվին։

Հիմա դառնանք քեզ, Նիկոլ, դավաճանությունն ի՞նչ կապ ունի այն բանի հետ, որ կոխացրած Հայաստանը թաղում ես պարտքերի մեջ։ Ահագնացող պարտքային այդ միլիարդները տոկոսային սպասարկում են պահանջում։ Հայաստանի ողբալի տնտեսությունն ինչպե՞ս է դուրս գալու տակից։ Գիտակցաբար երկիրը տանում ես դեֆոլտի, այսինքն, անվճարունակության։ Դու պատկերացնու՞մ ես դրա սարսափելի հետևանքները, դու գիտակցու՞մ ես, որ դա էլ յուրատեսակ դավաճանություն է։ Ահավոր է մտածել, որ վարկային այդ գումարները ոչ թե ուղղվում են էկոնոմիկային և արտադրությունների մոդեռնացմանը, այլ վատնվում և շռայլվում են սուպերբարձր վճարովի և ուռճացված խորհրդարան և ոստիկանություն պահելու համար։

Նիկոլ, քամակիդ պահպանությունը վերադասում ես երկրի անվտանգությունից։ Դա Լևոնի դասերն են՝ կուտն ինչքան շատ տաս, հավերն այդքան շատ կկչկչան։ Դա հույս չի, Նիկոլ, հերթական բախումներից որևէ մեկի ժամանակ, եթե չափն անցած ոստիկանները սպանեն մի քանի տասնյակ մարդ, դու մազապուրծ փախչելու ես երկրից, քանի որ խելագարված ամբոխները սլանալու են դեպի կառավարական ամառանոց։

Անցնենք առաջ․ Նիկոլ, ժողովուրդը քեզ իր թևերի վրա տարավ իշխանության, ժողովուրդն իր բախտն ու ճակատագիրը վստահեց քեզ, դրեց քո բուռը, դժոխքի ծնունդ, դու ինչպե՞ս փողի դիմաց, մի նեխած էրդողան ու մի քոսոտ Ալիև սիրաշահելու դիմաց Ալիևի հետ ձեռք-ձեռքի տված շինեցիր ծուղակ և կրակի բերան տվեցիր քո ժողովրդին, Հայ ժողովրդին:

Նիկոլ, եթե դու լսեիր Պուտինին, որին ստորաբար, նենգաբար նսեմացրել էիր Երևանում, եթե դու լսեիր նրան և ստորագրեիր պատվավոր զինադադար, դու տանուլ էիր տալիս ճակատամարտը և պահպանում հաղթանակը։ Բայց դու, դժոխքի ծնունդ, գիտակցաբար սարքեցիր կապիտուլյացիա մեր երկրի գլխին, որի ծանր հետևանքները արյունաքամ են անում Հայաստանը։

Նիկոլ, ո՞նց ես տանում այդ ամենը։ Ես անձամբ քեզ համարում եմ բոլոր ժամանակների աշխարհի ամենադժբախտ մարդը։ Հարամ լինի այն ամենը, որ դու ստացել ես այդպիսի հրեշավոր ոճիր գործելու համար։ Նիկոլին շրջապատող հայեր, դուք բոլորդ ակամայից, գիտակցված և անգիտակցաբար մասնակցում եք այդ ոճիրի ընթացքը շարունակական դարձնելու համար։ Նզովվեք դուք, նզովվեն ձեզ ծնող մայրերը, նզովվեն ձեր բոլոր նախորդներն ու հետնորդները։

Խոսքս ուզում եմ ավարտել՝ կատարելով արժեքավոր խորհուրդ տալու խոստումս․ Նիկոլ, դու վաղուց սպառել ես քեզ, դու ի վիճակի չես բանակցելու, դու ի վիճակի չես հայրենաշահ գեթ մեկ հարց լուծելու։ Իշխանության ղեկին դու ամեն օր ավելի ու ավելի ես բարդացնում մեր ժողովրդի վիճակը, մեր հողերը թշնամու ձեռքին, դու նոր հողեր ես տալիս նրան և բերանդ ծռմռելով ասում՝ հետո էլ մենք կպահանջենք նրանից։ Խորամանկությամբ խորանարդ և բազմաստիճան , Ալիևը քեզ հող կտա՞, ո՞նց ես վերցնելու, պատերազմ ե՞ս հայտարարելու։

Նիկոլ, քո ամեն մի օրը մեծ չափով արագացնում է Հայաստանի կործանումը։ Ես քեզ բարեկամի խորհուրդ եմ տալիս՝ առաջիկա օրերին սուսուփուս հեռացիր Հայաստանից, գնա և մնացած կյանքդ ապրիր անհայտ աֆրիկաների անհայտ մի անկյունում։ Երբ փոթորիկն անցնի, ուրիշ փաստաթղթերով, ուրիշ անունով կապրես քո ցանկացած տեղում։ Դա միակ լուծումն է, միակը․․․

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ