ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Բորդյուրին» մնացողներն ու ադրենալինը

«Բորդյուրին» մնացողներն ու ադրենալինը
30.05.2024 | 12:58

Նիկոլ Փաշինյանը ամենևին հիմար չէ, նա գիտի, որ Հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի դեմ հարձակումներով, Սարդարապատի հուշահամալիրում հոգևորականների դեմ ոստիկանություն հանելով՝ ավելացնում է հանրության դժգոհությունն իր և իր իշխանության հանդեպ, սակայն կանգ չի առնում, շարունակում է թիրախավորել Եկեղեցին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր ընտանիքը 2018-ից հետո սկսել է վատ ապրել, և ինքը հպարտանում է դրանով: Իրականում նա վաղուց հասել է իր մանկության երազանքին՝ մեծ հարստություն է կուտակել, իր կինը՝ Աննա Հակոբյանն էլ Շվեյցարիայում Վարդան Սրմաքեշի և մեկ այլ հայ բանկիրի հետ բանակցում էր այդ մեծ փողերն ապահով պահելու մասին։

Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել անգլիական ձևով՝ այսինքն, առանց հրաժեշտ տալու, իշխանությունից, Հայաստանից հեռանալու մասին։ Նա դա անելու է առաջիկայում։ Նմանապես 2008 թվականի մարտի 1-ին նա, լինելով փողոցային ցույցի փաստացի հրամանատարը, «գարաժների» արանքով ճողոպրեց՝ ուրիշներին թողնելով կրակի բերանում։

Նիկոլ Փաշինյանը առաջիկայում հեռանալու է, սակայն նրա ինքնաթիռում մտերիմ քչերն են տեղավորվելու։ Իշխանության թիմից «բորդյուրին» մնացածներին մնալու է թավշյա հեղափոխությունից խելագարված, հետո մեծ հիասթափություն ապրածների հետ փողոցներում և այլուր խելագար հանդիպումների ադրենալինը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ