ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Էս Հայաստանում դուք պաշտպանված եք միայն «ժողովրդավարության զոնծիկով»

Էս Հայաստանում դուք պաշտպանված եք միայն «ժողովրդավարության զոնծիկով»
23.04.2024 | 13:03

Քաղաքացիական պատերազմը լսել էիք, բայց չէիք տեսել, չէ՞: Դուք մինչև հիմա, քաղաքացիական պատերազմ ասելով, պատկերացնում էիք, որ բոլշևիկներն ու սպիտակ գվարդիականները Դոնի տափաստաններում իրար են փռթելու, բռոնեպոյեզ ու տաչանկա, կարմիր աստղով կոմունարկեք ու թիկունքի տրակտիրներում «Ռուսսկոյե պոլե» երգող...

Իսկ էն, ինչ երկարապահն ա անում Տավուշում, դա ուղղակի մի քիչ ջղային տղերքի թեթև «չարաճճիություններ» են, չէ՞:

Լավ, սպասեք, որ հեսա էդ «չարաճճիները» ձեր մաշնեն տանելու են, որովհետև «պետքի վրով ա»: Էն մաշնեն, որը պինդ գրկած տններիցդ դուրս չէիք գալի, էն մաշնեն, որի համար ստացած վարկը ձեզ մինչև հիմա բանկի ճորտ ա պահում: Սպասեք, որ շուտով էդ «չարաճճիները» ձեր տղամարդկանց գիշերով տանելու են, իբր կամավորական ջոկատներ հավաքելու համար: Սպասեք, որ շուտով էդ «չարաճճիները» մտնելու են ձեր օբյեկտները, ուտեն-խմեն ու, առանց հաշիվը փակելու, գնան:

Շատ բաների սպասեք, որովհետև նիկոլական քարոզչությունը ձեր ուղեղի մեջ մտցրել է, որ սա խաղաղության համար է արվում, որ երկրում հանցավորությունը պակասել է, որ ժողովրդավարությունն» ու «թավիշն» ավելի մեծ արժեք են, քան Արցախի ազատագրումը, որ «իրական Հայաստանը» «պատմական Հայաստանը» չի:

Իրականում, էս Հայաստանում դուք պաշտպանված եք միայն «ժողովրդավարության զոնծիկով», որի վրա ամեն մեկը կարա վիլիսով ճռիկներ տա:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ