Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Այս մարդիկ են, որ դեռ ամբերդներ են կառուցելու

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Այս մարդիկ են, որ դեռ ամբերդներ են կառուցելու
24.06.2013 | 12:35

Այսօր մոտիկից տեսա Ամբերդը: Տեսա ամրոցի վրա փողփողացող հայկական եռագույնը: Ճիշտն ասած, մեկ էլ բյուզանդական ամրոցների գլխին էի դրոշ տեսել, բայց միայն թե ժամանակակից Թուրքիայի դրոշը՝ մեծ չափսերով: (Թրքական դրոշն, ընդհանրապես, Թուրքիայի տարածքում ամեն մի հարմար սարի գագաթին կարելի է տեսնել, ինչպես, օրինակ՝ վրացական խաչը՝ Վրաստանի մայրուղիներում կամ սարերի վրա): Չգիտեմ, Էրեբունու վրա նույնպե՞ս ծածանվում է հայկական եռագույնը (շատ վաղուց է՝ չեմ եղել), բայց երևի՝ ոչ, չէ՞ որ մերը չէ, ուրարտական է... Ամբերդում էլ են ուրարտական ամրոցի հիմքեր հայտնաբերել: Հայտնի է եղել դեռևս հռոմեացիներին: Բայց իր դերակատարությունը մեզ է հասել հատկապես միջնադարյան Հայաստանից: Զարմանալի է Արագածի փեշին թառած այս վիրավոր արծիվը: Թռիչքի պահին խփել են նրան, և վերքից մինչև հիմա արյուն է ծորում: Պարսպի մի խոշոր զանգված ձորն է ընկել, իսկ քարերն իրարից համարյա չեն առանձնացել. թուրք - մոնղոլ - թաթարների ձեռքի գործն է, հազիվ թե ժամանակն ավերած լինի: Բայց հիմա էլ վտանգավոր է քայլել պարսպի կողքով, որովհետև քար է, մեկ էլ տեսար՝ պոկվեց ու դեպի քեզ գահավիժեց: Հայի պատկերն է Ամբերդը: Նրան ցած են գցել իր բարձունքից, բայց մինչև վերջ կործանել չեն հաջողեցրել: Միևնույն ժամանակ ֆեոդալական Հայաստանի պատկերն է, որ մինչև այժմ էլ դեռ կենցաղավարում է իր տեղական բդեշխներով կամ բդեշխիկներով, թե նրանց սպասարկուներով: Բայց միևնույն է, սրանք չեն, որ Ամբերդ են կառուցել, այլ հասարակ գեղջուկները, որ պատրաստ են ձեռք մեկնել քեզ ամեն քայլափոխի: Եթե դու չգտնես Ամբերդի ճանապարհը, նրանք քեզ ցույց կտան բայց միևնույն ժամանակ կսպասեն հեռավոր խաչմերուկում այնքան ժամանակ՝ մինչև գաս, հավասարվես իրենց, ապա կգնան միանգամայն հակառակ ուղղությամբ: Ինձ թվում է՝ այս մարդիկ են, որ դեռ ամբերդներ են կառուցելու, եթե անգամ այս Ամբերդի քարն էլ քարի վրա չմնա:

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ