Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հայտնի են «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի ֆիլմերը

Հայտնի են «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի ֆիլմերը
02.06.2012 | 03:07

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում ընդգրկված են Վիկտոր Կոսակովսկու «Կեցցեն հակապատկերները», որը 2011-ի Վենետիկի կինոփառատոնի բացման ֆիլմն էր, Ագնեշկա Հոլանդի «Խավարում»-ը, որը 2012-ի «Օսկար»-ի հինգ նոմինանտներից էր, Քրիստիան Պետզոլդի «Բարբարա»-ն , որը 2012-ի Բեռլինի կինոփառատոնում արժանացավ «Արծաթե Արջ» մրցանակին:
Կներկայացվեն նաև Կոսիմա Սպենդերի «Առանց Գորկու»-ն (հեղինակը որկու թոռն է), Վադիմ Աբդրաշիտովի «Պարողի ժամանակը», Ռուբեն Քոչարի «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը»-ը և Ֆրանսիս Ֆորդ Կոպոլայի վերջին` «Միջև» ֆիլմը: Կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նշեց, որ Կոպոլայի` վերջին տարիներին արված բոլոր ֆիլմերը նախորդ տարիներին ներկայացվել են «Ոսկե ծիրանի» ծրագրերում: Նրա տեղեկացմամբ` Վիկտոր Կոսակովսկին, Ագնեշկա Հոլանդը, Վադիմ Աբդրաշիտովը և Կոսիմա Սպենդերը ներկա կլինեն փառատոնին որպես պատվավոր հյուրեր և կներկայացնեն ֆիլմերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ