Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Դեբեդ գետը Դեբեդավան գյուղից մոտ կես հեկտար տարածք քշել-տարել է

Դեբեդ գետը Դեբեդավան գյուղից մոտ կես հեկտար տարածք քշել-տարել է
01.06.2024 | 18:27

Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի վարչական ղեկավար Գևորգ Սարգսյանից տեղեկացա, որ մայիսի 26-ի ջրհեղեղը վնասել է գյուղի դաշտերը, այգիները ոռոգող պոմպակայանը։ Վարարած Դեբեդը քշել-տարել է մի քանի դեբեդավանցիների պատկանող հողերից 1000-2000 քառակուսի մետր տարածք՝ այգիներ, գյուղատնտեսական ցանքեր, անմշակ հողեր։ Վարարած գետն ընդհանուր առմամբ Դեբեդավանից քշել-տարել է մոտ կես հեկտար տարածք։

Ամեն տարի գրավոր դիմում եմ 2021թ․ ապրիլի 8-ից Տավուշի մարզպետ պաշտոնավարող Հայկ Ղալումյանին, հարցնելով, թե պետական բյուջեից, այլ կազմակերպություններից ինչքա՞ն գումար է նախատեսված Դեբեդի ափն ամրացնող աշխատանքների համար; Մարզպետն էլ միշտ պատասխանել է, որ նման գումարներ պետական բյուջեից, այլ աղբյուրներից նախատեսված չեն։ Գրեթե ամեն տարի վարարած Դեբեդը Դեբեդավանից հողեր է քշում-տանում։ Վերջին առնվազն 15 տարում Դեբեդի աջ, հայկական ափը պաշտպանող․ամրացնող աշխատանքներ չեն կատարվել, իսկ գետի մյուս՝ ձախ ափը վրացական կողմն ամրացրել է ժայռաբեկորերով և քարերով։ Դեբեդավանի վարչական ղեկավարն ասաց, որ ջրհեղեղը վնասներ է հասցրել գյուղի այգիներին, ցանքատարածություններին, իրենք վնասների մասին հայտնել են Նոյեմբերյանի համայնքապետարան։ Սակայն վնասների ամբողջական չափը հայտնի կդառնա, երբ ափամերձ տարածքները լիովին ազատվեն ջրից։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5043

Մեկնաբանություններ