-
25.02.2024|
22:02
Հարգելի հայրենակիցներ, համառոտ կերպով անդրադառնալու ենք կառավարչական այն քաղցկեղին, որը բնորոշ է Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների բնագավառում մասնագիտական գիտելիքներ չունենալու փաստին և այն իրականությանը, երբ դրան գումարվում է ոտքի վրա որոշումներ կայացնելու գավառական անմիտ վճռականությունը։
-
24.02.2024|
13:30
Անընդհատ շրջանառվում է այն վարկածը, թե կենտրոնում գտնվող բուհերի շենքերը վերածվելու են հյուրանոցների: Ըստ երևույթին, այդ գործընթացը մեկնարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
-
22.02.2024|
10:26
Հո չե՞ք նեղանա, եթե խոստովանեմ, որ ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե հայ մարզիկները ոնց են հաղթել ազերիթուրք կենդանիներին, թե քանի ոսկե ու այլ մեդալ են նվաճել այս կամ այն առաջնությունում։
-
22.02.2024|
09:33
Զգու՞մ եք, հիմնականում մեծ սպասումի մեջ ենք:
-
21.02.2024|
20:45
Հայաստանի իրավապահների պահանջով այսօր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ռուսաստանցի իրավապահների կողմից ձերբակալված և հետո ազատված ազերի մարդասպան Քամիլ Զեյնալիի, որը 44-օրյա պատերազմի ժամանակ մորթել էր լուսանկարում պատկերված ծերունուն, մեծ հակառուսական ալիք բարձրացրեց Հայաստանում:
-
19.02.2024|
21:39
Պոլսո Հայոց Պատրիարքն ասում է, որ հայ աշխարհը չորսի է բաժանվում. Հայաստանում ապրող հայեր, Արցախում ապրող հայեր ( միտքն արտահայտվել է մինչև 23 թվի սեպտեմբեր), Սփյուռքում ապրող հայեր և Թուրքիայում ապրող հայեր:
-
19.02.2024|
06:55
Նիկոլ Փաշինյանը դրսից թելադրված օրակարգով Հայաստանի հանրությանը վախեցնելով կարմիր ցուլեր հարևաններով, նոր պատերազմով՝ Հայաստանին նոր զիջումների է տանում։ Նախկին իշխանության տարիներին թերագնահատել են Ադրբեջանի տնտեսական, քաղաքական, ռազմական հնարավորությունները, սակայն հիմա մի այլ ծայրահեղություն է դրանք գերագնահատելը։
-
18.02.2024|
16:20
Հայաստանի պետական պաշտոնյաներին պետական բյուջեից պարբերաբար տրվող մեծ պարգևավճարները իրականում կոռուպցիա են, սակայն՝ իշխանության կողմից օրինականացված։
-
17.02.2024|
19:22
Երեկ ռուսաստանյան բանտերից մեկում մահացել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, իր արևմտյան գործակալ լինելը չթաքցնող (ֆինանսապես հովանավորվել է Արևմուտքի և ԱՄՆ կողնից ) Ալեքսեյ Նավալնին:
-
17.02.2024|
15:26
ՌԴ նախագահի ընտրություններից մեկ ամիս առաջ Նավալնին մեռնում է: Հետաքրքիր զուգատիպությամբ, նույն օրը Նավալնու կինը հայտնվում է Մյունխենյան համաժողովում ու ելույթ ունենում: