Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Խիստ կարևոր «մանրուքներ»

Խիստ կարևոր «մանրուքներ»
17.04.2024 | 20:00

Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պադավապետությունը խստորեն քննադատած , վարչապետության ժամանակ հեծանիվով աշխատավայր՝ կառավարություն գնացած Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 17-ին, Ոսկեպար է գնացել 25 շքեղ ավտոմեքենաներից բաղկացած ավոտշարասյունով: Այդքան ավոտների վառած բենզինով Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկի գարնան վարուցանքի վառելիքի հարցը կլուծվեր; Ցույցերով փողոցից իշխանական պալատ ընկած , «Դուխով» գրառումով գլխարկ կրած Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 17-ի, ինչպես և մարտի 18-ի հանդիպումից առաջ Ոսկեպարի մշակույթի տանը մետաղաորսիչ սարքեր են տեղադրել, ոսկեպարցիներից վերցվել են հեռախոսները, որ նրանք չնկարահանեն, չձայնագրեն։ Հետո, երբ այդ հանդիպմանը իր տված խոստումները հիշեցնեն, ինքը կարող է ասել՝ ես նման բան չեմ ասել, չեք կարող ապացուցել;

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ