Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արայիկ Հարությունյանը երբևէ ինքնուրույնություն չի ունեցել՝ ճակատագրական որոշումներ կայացնելու համար

Արայիկ Հարությունյանը երբևէ ինքնուրույնություն չի ունեցել՝ ճակատագրական որոշումներ կայացնելու համար
31.08.2023 | 17:00

Ես չգիտեմ Արայիկ Հարությունյանի հրաժարականի իրական շարժառիթները, արցախյան կոնյուկտուրային շատ ծանոթ չեմ, սակայն որոշ մեկնաբանություններ կարող եմ ինձ թույլ տալ:

Արայիկ Հարությունյանը երբևէ այդքան համարձակություն և ինքնուրույնություն չի ունեցել՝ ճակատագրական որոշումներ կայացնելու համար: Մանավանդ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի խունտայի առջև Երևանի ավագանու ընտրություններն են, Հարությունյանի հրաժարականը մեջքից «քարով զարգելու» պես մի բան է: Նրա այս քայլը հուշում է երկու բան:

Առաջին՝ Նիկոլ Փաշինյանի ազդեցությունն այնքան է թուլացել, որ Արայիկը կարողացավ «արանքը ճղել»:

Երկրորդ՝ առջևում այնպիսի ծանր որոշումներ են սպասվում, որ Փաշինյանի համար Արայիկի գոյությունն անգամ հետաքրքիր կամ որոշիչ չէ:

Այս երկուսը «կամ-կամ»-ի տրամաբանության մեջ չեն, այլ գոյություն ունեն միաժամանակ: Մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու հնարավոր բացասական սցենարները՝ ինչ գնով էլ լինի: Պետք է հաղթել Երևանի ընտրություններում, որովհետև Նիկոլը մնացել է մեկ ոտքի վրա:

Ինչ էլ պատահի, պետք է պատրաստ լինել միահամուռ ուժերով դիմակայելու հնարավոր արտաքին մարտահրավերներին, որովհետև Նիկոլի թուլացումը չի բխում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից: Նրանք նույնիսկ ծայրահեղ քայլերի կգնան, որպեսզի Նիկոլի իշխանությունը պահեն:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ