«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Քաղաքական դիսկուրսը տեղափոխվել է դավադրական դաշտ

Քաղաքական դիսկուրսը տեղափոխվել է դավադրական դաշտ
29.08.2023 | 07:15

Ինձ մեկ հարց է հետաքրքրում. այն անձինք, ովքեր 44-օրյան հայտարարում են պայմանավորված պատերազմ, չեն ցանկանում մոտեցող պատերազմի շեմին ոչ թե հետին թվով, այլ նախօրոք բոլորիս «տեղեկացնել» պայմանավորվածի մասին, եթե, իհարկե, ըստ իրենց՝ Նիկոլը էլ հինը չի ու այս անգամ չի պայմանավորվել։ Չե՞ն ցանկանում բանակին «տեղեկացնել» դավադրության մասին և մեր «միամիտ» զինվորներին «փրկել» կոտորածից։

Թե՞ հետին թվովի փոխարեն նույն բանը ներկայով խոսելու դեպքում միանգամից բանակը կազմալուծող դավաճանի խարանը կգրվի ճակատներին։ Հռետորական հարց է առաջանում. իսկ ի՞նչ տարբերություն՝ «պայմանավորվածը» անցյալո՞վ է ասվում, թե ներկայով։

Ցավոք, քաղաքական մտքի այս մակարդակին են գործող քաղաքական ուժերի մեծ մասը։ Նրանք, փաստերի փոխարեն հիմնվելով սեփական «տրամաբանության» վրա, փչացնում են ամբողջ քաղաքական դիսկուրսը՝ առարկայականից տեղափոխելով վերացական-դավադրական դաշտ։ Հետո շատերը զարմանում են, թե պատերազմը տանուլ տված և կապիտուլյացիա ստորագրած անձը ինչպե՞ս է կարողանում մնալ իշխանության։ Իսկ պատասխանը շատ պարզ է՝ ընդդիմացող ուժերը նրանից գաղափարապես շատ էլ չեն տարբերվում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2018

Մեկնաբանություններ