Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Այս իշխանությունն ամեն քայլափոխի պետք է զգա, որ մերժված է, ատելի, բացարձակ ձախողված

Այս իշխանությունն ամեն քայլափոխի պետք է զգա, որ մերժված է, ատելի, բացարձակ ձախողված
21.07.2023 | 22:51

Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ամենահաճախ հնչող հարցը. ի՞նչ անել այս պատուհաս իշխանության դեմ, երբ ընդդիմությունը բացարձակ պասիվ է:

Բոյկոտե՛լ:

Բոյկոտե՛լ բոլոր հնարավոր մակարդակներում՝ պետական ապարատ, ժամանցի վայրեր, սպասարկման սրահներ, տարբեր միջոցառումներ, որտեղ ներկա է քպ-ն, մրցանակաբաշխություններ,

պետական տոներ և հանդիսություններ, ուղղակի փողոցով քայլելիս…

Այս իշխանությունն ամեն վայրկյան, ամեն քայլի պետք է զգա, որ մերժված է, ատելի, բացարձակ ձախողված:

Պատկերացրեք, օրինակ, ինչքան ազդեցիկ կլինի, երբ որևէ ներկայացման ընթացքում, երբ պարզվի, որ ներկա է նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, մարդիկ ցուցադրական լքեն դահլիճը:

Կամ սրճարանի մատուցողը ժամերով չսպասարկի քպ-ականին:

Որևէ հայտնի մարդ ցուցադրաբար հրաժարվի ազգակործանի կողմից տրվող պարգևից:

Ո՞ւմ են պետք պարգևներ կամ մեդալներ՝ ստորագրված դավաճանի կողմից:

Օրինակներ շատ կարելի է բերել: Ընդ որում, դա կարելի է անել գրագետ հիմնավորումներով, որ հետագայում նաև գործից ազատվելու խնդիր չառաջանա:

2020թ. նոյեմբերի 10-ից սկսած և՛ ես, և՛ ընտանիքս այդպես ենք վարվում:

Չի եղել որևէ միջոցառում, որտեղ այդ պատուհասների հետ միասին ներկա լինենք՝ լինի Հայաստանի Անկախության տոն, համերգ, դպրոցի բացում, մարզական ինչ-որ մրցաշար կամ մեկ ուրիշ բան: Նույնիսկ 20-ամյա սպորտային փառահեղ կարիերայիս հրաժեշտի միջոցառմանը հրավիրված չի եղել ոչ մի պետական պաշտոնյա:

Էլ չասած, թե քանի ընկերոջ և մերձավորի հետ է հարաբերություն խզվել այդ նույն սկզբունքով:

Բոյկոտե՛ք, հարգելի հայրենակիցներ, մինչև ընդդիմությունն առավել ազդեցիկ և գործնական քայլեր առաջարկի:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ