Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մեծ բլեֆ

Մեծ բլեֆ
14.06.2013 | 01:18

Քաղաքական սեզոնը կարելի է համարել փակված: Վերջին ակորդը Տիգրան Սարգսյանի հետ կապված սկանդալն էր` Լևոն Զուրաբյանից «օֆշորգեյթ» անվանյալ: ՈՒ եթե խարսխվենք հարգարժան ծերուկի (ոչ Տեր-Պետրոսյանի, այլ Ֆրոյդ պապիկի) տեսության վրա, ապա ենթագիտակցական կրակոցն ինքնին «մատնված» ու ամեն բան ասված է այս մեկ բառով` «օֆշորգեյթ», զի առաջին ասոցիացիան ՈՒոթըրգեյթն էր, որի պատճառով ԱՄՆ նախագահ Նիքսոնը հրաժարական տվեց:
Դե, հիշում եք. Նիքսոնի հրաժարականն առնչվում էր հայտնի գաղտնալսումներին։ Ամերիկացիներին իրենց արտիստության հետ թողնենք միայնակ, վերադառնանք մեր «օֆշորներին»:
«Օֆշորգեյթը» բաղկացուցիչն էր այն մեծ մարաթոնի, որը կոչվում է «Ինչպե՞ս դառնալ վարչապետ»: Հասկանալի է` ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական և ո՛չ էլ ավագանու ընտրությունները հնարավորություն չտվեցին այդ բաղձալի ցանկությանը մոտենալու միլիմետր իսկ: Յուրաքանչյուր նման քայլը (իսկ դրա համար չխնայվեցին ո՛չ մարդկային, ո՛չ նյութական, ո՛չ էլ գեոքաղաքական ահավոր մեծ ռեսուրսներ, սակայն` զրո ՕԳԳ-ով) ավելի էր հեռացնում նպատակի իրագործումից:
Չփորձելով ստանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանի փաստաբանի անշնորհակալ դերը, թույլ տալով հայրենի «արդարադատ» դատախազությանն անել իր գործը և իրավական գնահատական «տալ» այս թնջուկին, փորձենք հասկանալ սույն «գեյթի» քաղաքական բաղադրիչը:
Այսպիսով, այս «գեյթը» եկավ լրացնելու «բլեֆների» այն մեծ շարքը, որով փորձ էր արվում վարչապետափոխություն իրականացնել. խաղի մոդերատորները շատ լավ հասկանում էին, որ նախագահ-վարչապետ տանդեմն արդեն վեց տարի արտքաղաքական և ներքաղաքական խաղը տանում է այնպես, որ ծածկում է դաշտը հնարավորինս ճկուն` չթողնելով սողանցք, որպեսզի որևէ մեկը ներթափանցի այնտեղ:
Հարց` հաջողվե՞ց քաղաքական ռեժիսորներին այս քայլով անկյուն քշել վարչապետին, հասնել քաղաքական-հասարակական մեծ աղմուկի, ինչն էլ իր հերթին կստիպեր հրաժարական պարտադրել:
Կարծում ենք` ոչ: Նախ և առաջ շատ կարևոր երկու պատճառով.
ա) խաղը ինչպես միշտ տարվում է միջնորդավորված` տակից: Խաղի իրական տիրոջ և այն իրականացնողի սրտացավությունները տարբեր են:
բ) Տիգրան Սարգսյանը հաստատ սուրբ չէ, բայց և հաստատ չէր կարող օֆշորում ինչ-որ բան գրանցել: Շատ պարզ պատճառով. ինչպես ինքն ասաց` այդքան խելք ուներ: Եվ չհամաձայնել նախորդ օրը խորհրդարանում նրա հնչեցրած մտքերի հետ հնարավոր չէ:
Ընդ որում, եթե այս ամենին հավելենք ԲՀԿ-ի կարկառուն հայրերից մեկի հետ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած մեր զրույցն այն թեմայով, թե Կիպրոսը, որպես օֆշոր, պայթել է ոչ միայն Ռուսաստանի համար, «շուտով կտեսնենք, որ Հայաստանի համար նույնպես կպայթի», ապա պարզ է դառնում, որ ծրագիր և կոնկրետ նպատակ կար, ինչը, սակայն, չգործեց:
Իրենց տեսանկյունից ցավալի, սակայն փաստերի տեսանկյունից արդեն իսկ կայացած իրողություն: Նոր բան է պետք մտածել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ