Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Սկսվեց

Սկսվեց
19.04.2013 | 11:39

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հավանություն է տրվել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շարունակմանը, կվերանշանակվեն նաև պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները:

Վարչապետի վերանշանակման հարցը նախագահ Սերժ Սարգսյանի լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպումից հետո մեծ գաղտնիք չէր. նա վարչապետի պաշտոնում այլընտրանք չի տեսնում: Գուցե ի հեճուկս այն քաղաքական ուժերի, որ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում համարում են շարունակվող աղետ Հայաստանի տնտեսության համար:
Եվ, այնուամենայնիվ, վերանշանակումը պատասխանում է շատ հարցերի ու հարուցում ընդամենը մեկ հարց: Տիգրան Սարգսյանի հետագա պաշտոնավարման առաջարկը Սերժ Սարգսյանի կողմից նշանակում է` ես ինձ բավականաչափ ամուր եմ զգում, որ դիրքերս ամրացնելու համար թիմս փոխեմ կամ քավության նոխազներ որոնեմ: Ես ինձ բավականաչափ կայուն եմ զգում, որ պետության բարձրագույն պաշտոնյաներին ինքս նշանակեմ: Ես ինձ բավականաչափ հաստատուն եմ զգում, որ շարունակեմ նույն քաղաքականությունը և լուծեմ բոլոր խնդիրները, որ ունեմ իմ օրակարգում: Իսկ իմ օրակարգը գիտեմ միայն ես և բոլորովին պարտադիր չէ, որ իմ օրակարգում լինեն այն խնդիրները, որ դուք եք տեսնում պետության օրակարգում:
Կպաշտոնավարեն նաև արտաքին գործերի նախարարն ու պաշտպանության նախարարը` հակառակ վարկածների, որ պարոն Էդուարդ Նալբանդյանը վերադառնում է Փարիզ կամ Եվրոպա, պարոն Սեյրան Օհանյանին էլ փոխարինում է ևս մի նախկին պաշտոնյա Ղարաբաղից: Սովորաբար իրադարձություններից առաջ ընկնելն ու կանխատեսումները անպատիժ չեն մնում, այնուհանդերձ, և Էդուարդ Նալբանդյանի, և Սեյրան Օհանյանի հետագա պաշտոնավարումը առնվազն 2-3 տարի առավել հավանական էր, քան նրանց փոխարինումը նախկին ու ներկա այլ պաշտոնատարներով: Էդուարդ Նալբանդյանը ամեն ինչ պիտի անի Ղարաբաղի հարցում ոչինչ չանելու համար` հանուն ստատուս քվոյի պահպանման և մինչև 2015 թվականը հայոց ցեղասպանության 100-ամյակը կամ հայ-թուրքական հարաբերություններում իսպառ դեպի մերժում գնալու, կամ որևէ փոփոխության հասնելու `առանց նախապայմանների: Որովհետև նախապայմանը ենթակա չէ կատարման: Կա նաև հարցի երկրորդ կողմը` շարունակվելու՞ է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, թե՞ շարունակվելու է չհայտարարված դադարը` հայ-թուրքական հարաբերությունների կայացմանը չխանգարելու համար իբր: Սեյրան Օհանյանը առայժմ կարողանում է Մոսկվայի ու Բրյուսելի միջև հավասարակշռությունը պահպանել և դա շատ ավելի կարևոր է նրա պարագայում, քան սկանդալներն ու բանակի հետ կապված այլևայլ հարցերը, որ պարբերաբար բարձրացվում ու նույն արագությամբ «իջեցվում» են օրակարգից:
Վարչապետի նշանակումից հետո հաստատված պարբերականությամբ կնշանակվեն կառավարության մյուս անդամները, մի քանի օր կքննարկվեն նորանշանակ նախարարների անձերը (եթե այդպիսիք լինեն և եթե հերթական փոխատեղումները չկատարվեն), կառուցվածքային փոփոխությունների առաջարկներ համարյա չեն լինի, այդպես կանցնի մայիսը, ամառը, 100 օրը...
Հարցերի հարցը, այնուամենայնիվ, բոլորովին էլ կառավարությանը չի վերաբերում: Ոչ էլ Ազգային ժողովին, որի որևէ նախագահ գումարման սկզբից մինչև վերջ չի պաշտոնավարել: Հնարավոր է կանխատեսել Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը, նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը, ընդդիմադիր ու իշխանական դաշտերի վերավերավերադասավորության արդյունքները: Ռուսամետ քաղաքական ուժերի համախմբման գործընթացի հետևանքները: Արտաքին ներգործությունների չափն ու ուղղությունը:
Հարցերի հարցը` իսկ ի՞նչ քաղաքականություն է վարելու Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում երկրորդ հնգամյակում, ինչու՞ և մինչև ե՞րբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ