Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Իրար կերեք` կշտացեք

Իրար կերեք`  կշտացեք
19.04.2013 | 01:08

Երևանի ավագանու ընտրություններն ուրույն թեստ են մասնակից բոլոր ուժերի համար` վերից վար: Ոչ միմյանց նկատմամբ փոխկապակցություններում: Այլ սեփական` «ներսային» տիրույթներում: Բոլոր կուսակցություններում էլ տեղի է ունենում «ինվենտարիզացիա»` վա-բանկ վերջնարդյունքով: Այսպես.


ա) Իշխողների մոտ. արդեն ասել ենք` թևա-թիմային մեծ «բոյ» է, և որքան էլ ՀՀԿ-ում փորձում են քողարկել կուլիսներում ընթացող դաժան ձեռնամարտը, տրանսֆորմացիոն «անանկ» գործընթացներ են ընթանում, որ էլ դու` սուս. ինչպես, ասենք, ոստիկանությունում` բիզնեսի հետ սերտաճածների և չաճածների, հների ու նորերի միջև: Առաջինները` ի խորոց սրտի սպասում, անում են ամեն ինչ, որ երկրորդները տապալվեն, երկրորդներն էլ գիտեն, որ «վոժդի» համակրանքն ու աջակցությունն իրենց կողմն են, դարդ չեն անում ոչ մի բանի մասին:
բ) Էլ ավելի ծանր վիճակ է ԲՀԿ-ում: Թվում է` դե ԲՀԿ-ն է, էլի. ոչ դարդ ունի, ոչ միտք: Երբեք: Այնտեղ նժարի վրա է հայտնվել արմատական հայտնի թևը, որը սպասարկում է նույնքան հայտնի, չերերացող խաղացողին, և եթե հաղթեց, ապա իր պարտադրանքներն է դնելու Ծառուկյանի առաջ: Ասել է` Ծառուկյանը մարգինանալու է մի ուրիշ կերպ: Չնայած` էլ ո՞ւր: Ասել ենք` այդ միայն առաջին հայացքից է, որ Ծառուկյանն իր դասերը լավ չի սովորում, դպրոց չի հաճախում` մանավանդ վերջին դասերին: Նա այնքան միլիմետրիկ գրագիտությամբ է կառուցաբանել յուր համամասնական ցուցակը, որ ի խորոց սրտի կասկածում ես` ինքն իսկապե՞ս Սերժ Սարգսյանի հետ չի խաղում: Ցուցակի առաջին համարը ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ. լավ` ձևակերպենք այսպես` բովանդակությամբ քոչարյանական, ձևով ԲՀԿ-ական Օսկանյանը չի դառնալու քաղաքապետ, ուստի ո՛չ էլ ջիգյարով կարող է պայքարել դրա համար. էն օրը նրա ձեռքի շարժումներն այդ էին ապացուցում. նա խոսում էր ձեռքերով, և ոչ թե մտքով ու բառերով, իսկ դա նշանակում է` լավ օրի չէ մեր Մինասիչը: Երկրորդ համարն ընդհանրապես այլ կուսակցական է, ձևով ԲՀԿ ֆրակցիայից. իրեն այնքան չեն վստահում ԲՀԿ-ում, որ «վառոդով» լի տակառներ են գլորում վրան` ինաուգուրացիային մասնակցելու համար: Ոչ ավել, ոչ պակաս` ԲՀԿ-ական կայքում: Երրորդ համարն էլ հո պարզ է. էլի ինաուգուրացիայի գնացած, ըստ չար լեզուների` կաշառքի գործով աշխատանքից ազատված, մի որդին սոցապ նախարարության առանցքային պաշտոնյա, մյուս որդին` «զենքի գործով» անցնող:
Հա՛, մոռացանք, Օսկանյանի «լվացքի» գործն էլ… դե եկ, վարդապետ, ու մի խենթանա: Դե հիմա, վարդապետներ, գնացեք ու այդքանով ու «այդպիսով» ոչ միայն հաղթեք Երևանում, այլև Կոլյայիչին մղեք լուսանցք: Ինչպես կասեր մեծ կոմբինատորը.
-Իշտահներիդ քացախ:
գ) «Քացախաթթվություն» է տիրում նաև ՀԱԿ ¥«Կ»-ով և` «բեզ») տիրույթում: Շատ հետաքրքիր է` մինչ Տեր-Պետրոսյանը պոկում վարժություն է իրականացնում իրենից մի քանի անգամ ծանր Ծառուկյանի նկատմամբ, «գրկելով»-տեղափոխելով նրան, «ծանրաձողը» նրա առջևից նախկին դաշնակիցները տանում, իրենք են բարձրացնում, թե` մերն է ՀԱԿ-ը, դու կապ չունես: Դե մինչև «ռազբիրատ» կանեն` ով ում ինչն է, ավագանու ընտրությունները կավարտվեն, ՀԱԿ-ն էլ «բորդյուրին» կմնա։ Նկատի ունենք քաղաքաշինական նորմերը. ուրիշ ոչինչ:
դ) «Ժառանգության» գործն ամենադժվարներից է. նա ՀՀԿ-ին պետք է ապացուցի` «ո՞վ չունի, կորցրել է». ասել է` ունի երեսունյոթ տոկոս: ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին էլ, թե` ինքն է ամենաընդդիմադիրը, ու ժողովուրդն իր քուղերն է սիրում կապել: Ինչը հասկանալիորեն ֆանտաստիկայի ժանրից է:
ե) ՀՅԴ: Ասե՞մ, թե՞ խնայեմ Աղվան Վարդանյանին:
Խնայե՛մ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ