ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Արմեն Աշոտյան. Թաղում էին ինձ ու մեզ, իսկ իրականում թաղվեց պետությունն ու արժանապատվությունը

Արմեն Աշոտյան. Թաղում էին ինձ ու մեզ, իսկ իրականում թաղվեց պետությունն ու արժանապատվությունը
18.01.2021 | 11:24
Սեւ ժապավեններ, այլ դագաղներ ու ծաղկեպսակներ, մեր տան մոտ հայհոյախառը բղավոցներ ու իմ պատկերով այրվող նկարներ շատ եմ տեսել։
Սակայն armen ashotyani taxumn վերնագրված այս մի տեսանյութը չէի տեսել։
Սա ինչու՞ եմ հիմա դնում։
Առաջինը, ոմանց, ովքեր այսօր դեմքի կույս արտահայտությամբ են, իսկ 2018-ին՝ դուխով գլխարկով ու մեզ ուղղված միջնամատով էին, հիշեցնեմ, որ մենք Նիկոլին իշխանություն չենք տվել։ Դուք եք մեզանից վերցրել եւ տվել նրան։ Ո՞նց եւ ինչու՞ հարցերը քանիցս քննարկվել են ու էլի կքննարկվեն։
Բայց փաստը մնում է փաստ։
Եւ երկրորդը, պատմությունը ցույց տվեց, որ այս ու նմանատիպ թաղումները իմ ու ընկերներիս թաղումները չէին։ Այլ, ավաղ՝ Արցախի եւ Հայաստանի... Թաղում էին ինձ ու մեզ, իսկ իրականում թաղվեց պետությունն ու արժանապատվությունը։
ՀԳ. «Նախկինները» իշխանություն չեն ուզում։
Բայց եկեք պարզենք։
Հիմա, երբ ոմանք, դա շատ լավ հասկանալով, այնուհանդերձ ասում են. նախկինին վերադարձ չի լինելու, ի՞նչը ի նկատի ունեն։ Արցախի եւ Հայաստանի նախկին քարտեզնե՞՞՞րը...
Դիտվել է՝ 3057

Մեկնաբանություններ