Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ասում են...

Ասում են...
21.11.2008 | 00:00

...թե մինչև վերջին րոպեն ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «համլետյան դիլեմայի» առջև է կանգնած եղել՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել երկրի ղեկավարի հրավերը, մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել կուսակցապետերի անդրանիկ խորհրդակցությանը՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Ասում են նաև, թե Դեմիրճյանին «իր վրա վերցրած» Տեր-Պետրոսյանին հաջողվել է լուծել այս «դիլեման»՝ ուրվագծելով, թե «որն է հոգեպես ավելի ազնիվ»։

Դիտվել է՝ 2695

Մեկնաբանություններ