ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հանրայինի լուրերի թելադրողին իմանալով, ցավում եմ, որ նման ոջիլներն իրենց լրագրող են պատկերացնում

Հանրայինի լուրերի թելադրողին իմանալով, ցավում եմ, որ նման ոջիլներն իրենց լրագրող են պատկերացնում
22.06.2024 | 13:03

Երեկ հայրս Հանրային հեռուստաընկերության լուրերն էր նայում, ես ստիպված մի քանի սյուժե լսեցի ու վերականգնվեց զարմանալուս շնրոհքը։

Ես զարմացա, որ Ազգային Ժողովում նախկիններից էլ ավելի տկարամիտներն են հայտնվել պատգամավորների կարգավիճակում։ Մեկը մեկից դեբիլ, ուրիշ բնորոշում չես տա ու միայն նման տեսակին բնորոշ դեբիլիզմով տառապող ինքնահավաններն են այդտեղ հավաքվել։

Բայց, ցավալի է գիտակցել, որ այդ «զվյոզդը» տարած դեբիլները իբր գրական հայերենով խնդմնդում են ընդդիմության որոշ պատգամավորների վրա, իսկ երբեմն էլ դրանց փողոցային խուժանի տարբերակները, շակալների նման հարձակվում ու մարմնական հարվածներ հասցնում, ցավ պատճառում ժամանակին բանակը ղեկավարած մարդուն։

Հանրայինի լուրերի թելադրողին իմանալով, ցավում եմ, որ նման ոջիլներն իրենց լրագրող պատկերացնելով, նիկոլի «Հայկական ժամանակ» թերթոնի ցրթածներն այսօր իմ, կամ քո հարկերից գոյացած պետական բյուջեյից են վճարվում ու խնդում բոլորիս վրա։

Նրանց կարծիքով իրենք խելոք են, իսկ մենք դեբիլ։

Հա, այս բառը կարելի է, և, նույիսկ պետք է գործածել, որովհետև սա միայն բժշկական ախտանիշ չէ, այլ մարդու էության բնորոշում, որոնք սիրտ, հոգի, ազնվություն չունեն, միշտ եղել են իրենց էությամբ տականք, բայց կարծել են իրենք են որ կան։

Էս տեսակը, պատվերով սրա, նրա վրա նյութեր էր գրում, բայց իրեն լրագրող էր հռչակում։

Այ, տիպիկ նիկոլի ու աննայի տեսակն են սրանք։ Դրա համար էլ լավ իրար հետ ընկերություն էին անում, չնայած կարող էին իրար հետ նաև լավ կռվել, վերջին բառերն իրար ասել, հետո թռնել այլ ճամբար ու մի առ ժամանակ հետո նորից գալ ՀԺ ու դառնալ էնտեղ, ասենք նորից լրագրող, կամ խմբագիր։

Ի դեպ, հայկական լրագրության այս ժամանակահատվածի պատմության մեջ պետք է այս երևույթը ստանա «ՀԺ-ի լրագրող» տերմինը։

ՈՒ բոլորը կհասկանան, որ նման լրագրողը մասնագիտությունը սեփական շահերի ու ամբիցիաների համար է օգտագործում, այլ ոչ հանրային շահերի։

Հա, ու հանրային հեռուստաընկերության վրա աշխատող հաղորդավարներին ու լրագրողներ, օպերատորներին էլ կարելի է զատել, երկու կատեգորիայի․ նրանց, ով ամեն բան քաջ գիտակցում է, ներքին խոհանոցն էլ լավ գիտի, համամիտ չի ու չի կարող ընդունել նիկոլ փաշինյանի հայատյաց տեսակը, բայց աշխատում է իր փողի համար, ընտանիքը պահելու համար, որովհետև ոլորտում ընտրության հնարավորություն չկա, գործ չկա, և, մյուս կատեգորիան՝ դեբիլների հավաքածուն է, որոնք մասնագիտության մեջ անկախ իրենց տարիքից, այդպես էլ չաճեցին և մնում են աշխատելու, քծնելու նիկոլի ու աննայի դրածոներին, նույնիսկ այն դեպքում, երբ իրենց բացեիբաց բոլորի առաջ բազմիցս ստորացնում են։

Մի խոսքով, որպես դիտող, էս լուրերը չեն ներկայացնում իրականությունը, օբյեկտիվության, կամ պրոֆեսիոնալիզմի մասին էլ խոսք չի կարող լինել, քանի որ ակնհայտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեբիլ պատգամավորներին խելոք սարքելու գործին են լծված, իսկ մնացած բոլոր լուրերը գավառական, ու ցավոք՝ շա՜ա՜ա՜տ ցածր մակարդակով են պատրաստվում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3246

Մեկնաբանություններ