Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Անհամբեր ու սիրով եմ սպասում իր հերթական գրին, ես էդ գրի մշտամնա ընթերցողն եմ

Անհամբեր ու սիրով եմ սպասում իր հերթական գրին, ես էդ գրի մշտամնա ընթերցողն եմ
21.06.2024 | 07:27

Գնացել էի Վերնիսաժ՝ «բանավոր» շնորհավորելու տաղանդավոր ժամանակակցիս՝ Լևոն Ջավախյանի ծննդան օրը: Խոսեցինք արծաթավաճառության նուրբ արվեստի և արվեստի աշխատողների եթերային աշխատավարձի մասին:

-Պարո՛ն Ջավախյան, էնքան հոգնած եմ, ուժ չունեմ՝ վեր կենամ-գնամ տուն:

-Գնա, քեզ երեքսենյականոց բնակարան է սպասում:

Զարմացա, կարծես նոր իմացա բնակարանիս մասին (ա՜յ քեզ դիսոնանս՝ եթերային աշխատավարձի և բնակարանի չափերի միջև), ու զարմանքից, թե հոգնությունից էր, որ չասացի, թե որքան անհամբեր ու սիրով եմ սպասում իր հերթական գրին, որ ես էդ գրի մշտամնա ընթերցողն եմ:

Դե՜, քանի՜ անգամ եմ ասել, հուսամ՝ չի մոռացել:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ