Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Ինչու՞ եք բերաններդ ջուր առել

Ինչու՞ եք բերաններդ ջուր առել
18.01.2024 | 07:22

Ձյան տակ թաղված զինվորի մահը մեկ անգամ ևս ապացուցեց, որ մեր հանրության մի մե՜ծ մասը, իրոք, իներտ, իմպոտենտ բիոզանգված է, ում պետքը չեն ոչ զինվորի մահվան հանգամանքները, ոչ էլ՝ երկրի ցավը:

Կարևորը՝ կաղին ունենա, ուտի, խմի, գիրանա, ով էշն է՝ ինքը փալանն է, ինչպես պրիմատների օրոք էր:

Քանի դեռ՝ իր մաշկին ու իր զավակին չի դիպչել:

Չտա Աստված, ձեր, մեր, բոլորիս հերթն էլ կհասնի, մի շտապեք, ամեն ինչ հերթով, կարգով:

Հիմա էլ Արցախ չկա, ինչու՞ ենք ամեն օր զոհեր տալիս... Թքած ունեք:

Ձերը շեղվածների, ոչ ադեկվատ իշխանության ու հրամանատարների թագավորությունն է, վայելեք.

«բարի վայելք»՝ ցավով ու իրոնիայով 91-ին կասեր Համո Սահյանը:

Որքան հասկացա՝ այս ծավալուն մասսային ոչ հեռանկար է պետք, ոչ երկիր, երևի գերադասում է թափառական, անհայրենիք կյանքը, ով գիտե, մոռանալով, որ ինքը ախոռում կապած, գոհ ու երջանիկ որոճացող դիտորդ չէ, հայ է, և ամեն զոհ ուրիշի որդին չէ, իր զավակն է:

Թե՞ մենք այնքան շատ ենք, որ կարող ենք ամեն օր զինվոր կորցնել...

Ինչու՞ բերաններդ ջուր եք առել, չեք պահանջում պապիկյանի մանկամսուրի ռադ լինելը՝ իր անգլուխ գլխավորությամբ:

Թե՞ Սեյրան Օհանյանի պես համեստ ու ազնվական մեկը պիտի լիներ, որ հում-հում ուտեիք, խեղդեիք ու ամենավերջին բառերով վիրավորեիք Արցախ ազատագրած ու բանակ կառուցած հրամանատարին՝ մի սահմանային զոհի դեպքում, ու թռցնեիք պաշտոնից...

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 7194

Մեկնաբանություններ