ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Շանթին ազատ արձակի

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Շանթին ազատ արձակի
04.12.2013 | 16:58

Ինձ մեղավոր եմ համարում, որ Շանթի հետ երկար զրուցել չհասցրեցի։ Գուցե կարողանայի կանխել այն, ինչ տեղի ունեցավ։ Երկար ժամանակ չէի գրում՝ կրքեր չբորբոքելու, չշահարկելու ու չշահարկվելու համար։ Ձևի մեջ՝ Շանթը սխալ էր, բովանդակության մեջ՝ ճիշտ ու զուլալ, իրա պես խենթ: Եթե էդ խենթերը չլինեին, էսօր կորած մի գուբերնիա էինք լինելու՝ հերոսականությունից ու հերոսներից զուրկ, անցյալից կառչած, ներկա մաշող, ապագան՝ բացակա դնող։ Շանթի խենթության հիմքում՝ մեր երազած արժեքներն են, պատերի տակ մեր թաքուն ասածի բարձրաձայնումը, համատարած էգությունը ջարդելու ցանկությունը։ Եթե Սերժն իմ ճանաչածն է՝ էն խենթերից մեկը, ով հայրենիք ունի, ձեռքերի վրա վիրավոր ընկերոջ աղոթք է լսել ու լուռ արտասվել նրա շիրիմին, Շանթը փակի տակ չի մնա, որովհետև խենթացած բյուրավոր շանթերի անդարձ կորցրինք Մռավի լանջերում, էն քարերի ու ձորերի մեջ, որ հայրենիք են ամբողջացնում։ Շանթն աթոռ չէր ուզում՝ արժանապատվության էր ձգտում՝ ձևով սխալ, բովանդակոկթյամբ՝ մաքուր: Շանթին փակելով՝ հարց չլուծեցիր. հասարակության մեջ ավելացրիր բոզի տեսակը, խենթին գժանոց տանելով՝ երազ սպանեցիր։ Առանց էդ երազի՝ անկախ երկիր, ազատ Արցախ չէինք ունենա, դու էլ՝ պատերազմով հերոսանալու ու նախագահ դառնալու պատեհությունը չէիր ունենա։ Ուզում եմ նախագահ լինես ու դուխով դիմեմ քեզ՝ շրջապատիդ գյադեքի արգելքը հաղթահարած: Ուզում եմ խնդրել, որ իմ ճանաչած Սերժի մեծությամբ՝ խենթությունը գնահատելու ուժ ունենաս:

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ