ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ. Մոնսերատը մեքենայից իջել էր ուղիղ բեմի վրա

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ. Մոնսերատը մեքենայից իջել էր ուղիղ բեմի վրա
10.06.2013 | 00:53

Վերադարձա Մոնսերատ Կաբալիեի համերգից: Քաղաքականացված առօրյայից ամեն օր չի, որ հաջողվում է պոկվել ու գնալ հոգիդ վերականգնելու, բայց փոխարենը հայտնվեցի մի համերգի, որից սկսեց հոգիս նվալ: Այն փաստը որ Մոնսերատը բավականին մեծ տարիք ունի, և առանձնապես բան չէի լսելու, ես դա գիտեի մինչև համերգ գնալը: Ինձ ամենաշատը անհասկանալի էր, թե ինչի համար էր երեսուն-քառասուն հազար դրամ մեկ տոմսին տված հանդիսատեսը անմոռաց ծափահարում Մոնսերատի անտաղանդ աղջկան և նրանից քիչ ավելի տաղանդավոր մյուս երգչուհուն, որին չգիտես ինչու էին հետները բերել: Ես հասկանում եմ, որ կարելի է ծափահարել բրենդին, ի դեմս Կաբալիեի, բայց ի՞նչ կապ ունի այստեղ աղջիկը: Միայն Կաբալիեի աղջիկը լինելու հանգամանքը, փաստորեն, բավական էր այսօրվա էլիտար հանդիսատեսի համար, որ բրավոներով և օվացիաներով դիմավորեին արվեստը առևտրի վերածած ԴՐՍԻՑ ԵԿԱԾՆԵՐԻՆ: Հոգիս նվում էր գավառական մթնոլորտից, առավել ևս, երբ տեսա, որ Կաբալիեին մեքենայով տարել են մինչև բեմ: Այո, այո, մինչև բեմ, Մերսեդեսը մտել էր բեմ, և Մոնսերատը մեքենայից իջել էր ուղիղ բեմի վրա: Չգիտեմ ինչ անուն տամ այդ երևույթին: Հասկանում եմ, որ մեծերին մեծ հարգանք է հարկավոր ցույց տալ, բայց որտեղ է այն սահմանը, որից այն կողմ հարգանքը վերածվում է գավառական քծնանքի: Իսկ ամենացավալին այն էր, որ համերգին մասնակցում էր մեր թատրոնի երգիչ Դավիթ Բաբայանցը, ով հիմնական սյունն էր և միակ լուսավոր կետը այդ համերգի, ու վստահ չեմ, որ հանդիսատեսը գնահատեց դա, ու որ նույն այդ հանդիսատեսը մի օր նորից թակն տոմս կառնի միայն Դավիթին լսելու համար: Էլ չեմ ասում՝ այս իվենթի համար ծախսված գումարներով քանի նոր բեմադրություն կարելի էր դնել մեր օպերային թատրոնում կամ քանի երաժշտական դպրոց կարելի էր գործիքներով ապահովել: Չեմ հասկանում՝ ովքեր և ինչ տրամաբանությամբ են որոշում՝ ոնց շռայլել գումարները:

Դիտվել է՝ 3610

Մեկնաբանություններ