Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Փողոցից եկան իշխանության ու լոմի տակ ամբողջը ծախեցին

Փողոցից եկան իշխանության ու լոմի տակ ամբողջը ծախեցին
13.05.2024 | 14:19

Երբ Սովետը քանդվում էր, Հայաստանն այդ պահին ուներ լուրջ արդյունաբերություն։ Հայաստանի տարածքի ու բնակչության պահով արդյունաբերությունն ավելին էր, քան շատ ուրիշ հանրապետություններում։ Սովետի քանդվելու ժամանակ Հայաստանի ամենալուրջ պրոբլեմը դարձավ այդ արդյունաբերությունն աշխատեցնելը։

Պարզ է, որ ամեն դեպքում կլինեին պրոբլեմներ, բայց եթե իշխանությունում մնային փորձառու, կապեր ունեցող մարդիկ, ապա պրոբլեմները համեմատաբար քիչ կլինեին։ Բոլորում էլ եղան պրոբլեմներ, բայց ոչ Հայաստանի նման, որովհետև մեզ մոտ իշխանության եկան փողոցից։ Ու նրանք արեցին այն, ինչից հասկանում էին` դրեցին ու լոմի տակ ամբողջը ծախեցին։ Դրա համար մեծ խելք պետք չէր։

Արդեն մի քանի տարի երկիրը ղեկավարելուց հետո սկսվեց որոշ չափով կայունություն։ Դե, մանրից փորձ ձեռք բերեցին։

1998-ին փոխվեց երկրի ղեկավարը։ Բայց նոր ղեկավարը փողոցից չեկավ։ Նա աստիճան-աստիճան բարձրացել էր, փորձված ղեկավար էր, ով արդեն աշխատում էր ՀՀ վարչապետ ու այդ պաշտոնում էլ էր արդյունավետ եղել։ 10 տարի երկիրը զարգացում է ապրել։ Սխալներ, իհարկե, եղել են, բայց օր-օրի ավելի քիչ։

2008-ին էլ փոխվեց երկրի ղեկավարը։ Նորից փողոցից չէր, լուրջ ու փորձառու մարդ էր, բայց արդեն աշխարհն էր փոփոխվում։ Էս տարիներին Հայաստանի ամենալուրջ պրոբլեմը Արցախի թեման էր, քանի որ Ադրբեջանն արդեն ուժեղացել էր, առաջվանը չէր։ Ամեն դեպքում, Արցախի հարցում նա պահեց հայկական դիրքերը։

Ի՞նչ եմ ուզում ասել. եթե 2018-ին երկրի ղեկավարը փոխվեր էվոլյուցիոն, ոչ թե ռևուլյուցիոն տարբերակով, այսինքն` իշխանությունն անցներ Կարեն Կարապետյանին` ով վարչապետ էր, կամ Վիգեն Սարգսյանին, ով ընտրությունների ժամանակ ՀՀԿ 1-ին համարն էր, կամ իշխանությունում գտնվող մեկ ուրիշի, ապա Արցախի թեման այսպես չէր գնա։

Բայց եկան փողոցից (ինչպես 90-ականներին) ու Հայաստանի այդ պահի ամենալուրջ պրոբլեմը լուծեցին նույն ձևով` լոմեցին ու խուրդեցին։

Հիմա գնում է պրոցես, որը ոնց որ թե կտանի իշխանափոխության։ Ու մեկ էլ տեսնում եմ անուններ, ովքեր նույն ձև անփորձ են երկրի ղեկավարման հարցում։

Լավ, դաս չե՞նք առնում։ Ի՞նչ է նշանակում, թե էս մարդն արժանի է կամ թե լավ մարդ է։

Ի՞նչ կապ ունի լավ մարդ լինելը։ Կամ արժանի լինելը։ Եթե լավ ու արժանի մարդ է, եկեք մի հատ լավ ժամացույց նվիրենք, լավ մեքենա, լավ տուն։

Երկրի ղեկը նվեր չեն տալիս, դա ահռելի պատասխանտվությամբ աշխատանք է, որը եթե լավ անի դա ընդունողը, դրանից հետո մենք պետք է շնորհակալ լինենք։

Հասկանում եմ, որ Նիկոլը հասցրել է այնպիսի վիճակի, որ ով էլ լինի` էս պահին փրկություն կարելի է դիտել, որովհետև սա օր-օրի պարտվում է, ու վերջը չի երևում։ Բայց այնպես էլ չի, որ մարդ չկա։ Առնվազն մի քանի հոգի կան, ովքեր փորձ էլ ունեն, կամք էլ ունեն, կապեր էլ ունեն, հնարավորություն էլ։

Մենք Նորվեգիա կամ Ավստրիա չենք, որ սխալվելու դեպքում այդքան ցավոտ չլինի։ Սա մեր վերջին շանսերից է։ Կարող է և վերջինը լինի, եթե նորից սխալվենք։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ