Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Թիֆլիսի կուսանաց անապատը

Թիֆլիսի կուսանաց անապատը
26.08.2023 | 10:15

Թիֆլիսի նշանավոր (եթե ոչ՝ ամենանշանավոր) տոհմերից մեկը Բեյբությաններն էին։ Նրանք պարսկաբնակ էին ու զինվորականներ, որոնք ծառայել էին պարսից, հետագայում վրաց ու ռուսաց բանակներում։ Նրանց նախահայր Ասլանը (որին թիֆլիսցիք կնքեցին Խոջա՝ հարուստ, մեծատուն, մականվամբ) Պարսկաստանից գաղթում է Թիֆլիս և քաղաքից դուրս՝ Հավլաբար արվարձանի մոտ եղած գերեզմանատան մոտ, 1655 թ․ կառուցում է Ս․ Աստվածածին եկեղեցին։ Հիմնողի անունով այն կոչվում է Խոջայի վանք՝ Խոջիվանք:

Հաջորդ նշանակալից գործը, որ նրանք արեցին, Ս․ Ստեփանոս Կուսանաց Անապատի հիմնումն էր։ 1727 թ․ Աշխարհբեկ Բեյբությանը և նրա կին իշխանուհի Մարիամը կառուցեցին Կուսանաց Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Դարերի ընթացքում Անապատում հանգրվանեցին հարյուրավոր կույսեր և տասնյակից ավելի մայրապետներ։ Վերջին մայրապետը Հռիփսիմե Թայիրյանցն էր, որը վախճանվեց 1934-ին, իսկ գերեզմանը գտնվում է Էջմիածնի Ս․ Գայանե եկեղեցու գերեզմանատանը։

Քանի որ վերջին մայրապետի և կուսանոցի մասին պատմության շարադրումը ինձնից շատ ջանք ու ժամանակ է պահանջելու, բավարարվենք այսքանով։

Հավելեմ միայն, որ 1924 թ․ օգոստոսին խորհրդային իշխանությունը փակեց Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցին, իսկ 1990 թ․ այն վրացականացվեց և ստացավ Քվեմո Բեթլեմի անունը։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 25532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ