Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության թեմայով ադրբեջանական նյութերն օգտագործելը շատ մեծ զգոնություն ու զգուշավորություն է պահանջում. պետք է հասկանալ, որ այդ ամենը մեր դեմ մղվող տեղեկատվական, հոգեբանական պատերազմի մաս է։ Նպատակը նրանց հարցազրույցները հայ հանրության դեմ օգտագործելն է։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին, խորհրդարանի հարցմանն ի պատասխան, ասել է, որ Լոնդոնը պատրաստ է աջակցել Հայաստանին «Ռուսաստանից եկող սպառնալիքների» դեպքում. այս մասին հայտնում է «Sputnik Արմենիան»։
Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը։
Հասարակական երևույթների գնահատման ժամանակ կա երկու տեսակի հոգու խորքից դուրս եկող մոտեցում՝
1․ Սեփական ամեն ինչի մեջ տեսնել միայն վատը.
2․ Գովգովիկ ձևով, սեփական ամեն ինչի մեջ տեսնել միայն լավն ու գովելին՝ «ագռավը իր ճուտին սև չի ասի» սկզբունքով։
«Դիվերսիֆիկացիան» սոսկ անիրազեկ մարդկանց մոտ իբր գործից հասկացողի տպավորություն թողնելու տերմին չէ, մեր երկրի պարագայում, ցավոք, այն խիստ հրատապ խնդիր է։ Մատչելի լեզվով դիվերսիֆիկացիան նշանակում է պահեստային, այլընտրանքային հուսալի տարբերակների առկայություն։
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր արդեն հասունացել է Հայոց եղեռնը «փաստարկված» ժխտելու պահը, ըստ այդմ էլ, կարելի է վստահաբար պնդել, որ Թուրքիան թշնամի չէ, թշնամի է Ռուսաստանը
Ինչու՞ է Նիկոլն անպայման ուզում հասնել սահմանների ճանաչմանը, թեկուզ՝ կորուստներով, և ինչքանո՞վ է հավանական, որ Ռուսաստանն ինչ-որ հարցերում դրան դեմ է գնում, ու դրա համար էլ բանակցությունները տարվում են Արևմտյան որևէ տեղում։
Այն, ինչ կատարվում է այսօր, կանխատեսելի էր դեռ շատ վաղուց։ Խնդիրը պարզապես այն է, որ Նիկոլի սպասումները, թե Ռուսաստանն ինքնակամ կլքի տարածաշրջանը, չեն իրականանում...
BRICS-ի գաղափարախոսական առանցքը, վերջին հաշվով, հանգում է zero sum game սկզբունքից միջազգային հարաբերություններում ինչ-որ չափով հրաժարվելու հօգուտ ալտրուիստական բնույթի նպատակների։