Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Տիկնայք և պարոնայք, իրիկնային ուշագրավ զբաղմունք եմ ձեզ առաջարկում

Տիկնայք և պարոնայք, իրիկնային ուշագրավ զբաղմունք եմ ձեզ առաջարկում
08.08.2024 | 22:01

Հետգրությամբ երկու հարցազրույց է դրված:

Մեկը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանինը, որ Հանրային ռադիոյի տնօրենի վիճահարույց ընտրություններից հետո տվել է «Սիվիլնեթի» տաղավարում, և իմը, որ նույն թեմայով տվել էի նույն տաղավարում այդ ընտրություններից առաջ:

Երկուսն էլ արժի 2X-ի տակ դիտել:

Ինչու՞ է սա կարևոր:

Պարզ այս վարժությունը առավելագույնս պատկերավոր է ցուցադրում անդունդը հանրային հեռարձակման արժեքների և բնույթի վերաբերյալ մեր պատկերացումների միջև, ու երբ ասում եմ, որ այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների, հենց սա նկատի ունեմ: Չեմ մեկնաբանում, չեմ գնահատում: Առաջարկում եմ հետևություններն անել ինքնուրույն:

Եվս մեկ անգամ շնորհակալություն «Սիվիլնեթին» և հարգելի գործընկերոջս՝ Արշալույս Մգդեսյանին թեման տաք պահելու համար:

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Հ.Գ.1


Հ.Գ.2

Դիտվել է՝ 3315

Մեկնաբանություններ