Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ադրբեջանական տեղեկատվական պատերազմի հատուկ օպերացիան Հայաստանում արդեն արձագանք է գտնում

Ադրբեջանական տեղեկատվական պատերազմի հատուկ օպերացիան Հայաստանում արդեն արձագանք է գտնում
08.08.2024 | 12:19

Հույս ունեի, որ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրային գործիչները, փորձագետները չեն արձագանքի կամ առնվազն արձագանքելիս կմերկացնեն թշնամական հատուկ օպերացիան, բայց՝ ցավոք:

Օրեր առաջ թշնամու տեղեկատվական միջոցները հրապարակել էին հատուկ տեսանյութ «Ամերիկյան զորքերը արդեն Զանգեզուրում են» վերնագրով, որտեղ խոսվում էր, թե իբր ԱՄՆ-ի եվրոպական բազաներից մեկից Հայաստան են տեղափոխվել ռազմական միջոցներ և մինչև 50-հոգանոց անձնակազմ։ Վերջում թշնամին հատուկ նշել էր, որ ԱՄՆ-ը Հայաստան է տեղափոխել միջոցներ, որոնցով պետք է հետախուզի Իրանի հրթիռները։ Ամենավերջում էլ ասվում էր. «Եթե չեք հավատում, բաց հարցրեք Հայաստանի իշխանություններին՝ թող մեկնաբանեն»:

Ակնհայտորեն ոմանք արդեն ընկան այս քարոզ-ծուղակի մեջ։ Եթե դուք նման հարց բարձրացնում եք, նշանակում է.

ա. ընդունում եք, որ կարող է լինել նման բան,

բ. եթե սա իշխանությունների կողմից մեկնաբանվում է, նշանակում է որ կա այսպիսի խնդիր, ուստի արդարանում են։

Խնդիրը բոլորովին իշխանությունները չեն, այլ կոնկրետ այս դեպքում հայ-իրանական հարաբերությունները։ Թշնամու խնդիրն այս պահին հայ-իրանական հարաբերություններում լարվածություն առաջացնելն է ու միջանցքի հարցով Իրանի լոյալությունը ստանալը։

Ցավում եմ, որ Հայաստանում անգամ փորձագետներն են մակերեսային վերլուծում պահի լրջությունը։

Կրկնում եմ՝ խոսքն իշխանությունների մասին չէ, այլ Հայաստանի, մեր ազգային-պետական շահի մասին է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7046

Մեկնաբանություններ