ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Շոուն վերջում դառնալու է՝ թողե՛ք աշխատեմ

Շոուն վերջում դառնալու է՝ թողե՛ք աշխատեմ
23.06.2024 | 09:45

Նկատե՞լ եք, թե ինչ լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվել «թողե՛ք աշխատեն» շոուն:

Էնքան են պակասել իրենց աջակիցները, որ ստիպված անձամբ են ձև անում, գրում սոցցանցերում, թե իբր աշխատում են:

Ստացվել է՝ «թողե՛ք աշխատենք»:

Էսպես որ գնա, շոուն վերջում դառնալու է՝ թողե՛ք աշխատեմ:

Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2052

Մեկնաբանություններ