ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հանդիպում Ռիժկովի հետ

Հանդիպում Ռիժկովի հետ
25.03.2024 | 08:49

Նիկոլայ Ռիժկովը Սւվետական Միության Մինիստրների Սովետի Նախագահն էր, Գորբաչովից հետո երկրի երկրորդ մարդը: Սպիտակի երկրաշարժից հետո նրա անունը չէր իջնում հայերի շուրթերից: Հայաստանի մեկ երրորդն ավերվել էր, մեկ միլիոն մարդ մնացել էր անտուն: Բոլորի հույսը Ռիժկովն էր:

Ես այդ ժամանակ Սպիտակի քաղաքապետարանի ծրագրերի բաժնի վարիչն էի:

Մի օր անսպասելի հայտնեցին, որ Ռիժկովը գալու է Սպիտակ: Հանդիպումը տեղի էր ունենալու քաղաքից դուրս հայ-ռուսական բարեկամություն հուշարձանի ռեստորանում: Այն վայրում, որտեղ1804 թվականին ռուս զինվորները և հայ կամավորները արյուն էին թափել հայոց հողի համար :

Հանդիպմանը մասնակցում էին 10-15 հոգի:

Ցուրտ ձմեռ էր: Ռեստորանը չէր գործում: Լույս չկար, ջեռուցում չկար: Նաստած էինք սառը, անլույս սրահում, մոմերի լույսի տակ: Երևանից եկել էին տարբեր երկրների դեսպաններ, որ հանդիպեն Ռիժկովի հետ: Իմ կողքին նստած էր Հյուսիսային Կորեայի դեսպանը:

Երկու ժամ ռեստորան կոչվող սառցարանում սառչելուց հետո, երբ Ռիժկովին հանդիպելու հույսը մարել էր, հանկարծ դուռը բացվեց և Ռիժկովը հայտնվեց:

Նա մի պահ կանգնեց դռան շեմքին, մտածելով թե սեղանի որ մասում նստի: Սեղանի գլխին նստածների շարքում շարժւոմ նկատվեց: Ամեն մեկն իր հերթին տեղ էր բացում Ռիժկովի համար:

Ռիժկովը չմոտեցավ մեծավորներին, ոչ էլ մեծավորներից որևէ մեկը հանդգնեց մոտենալ Ռիժկովին:

Ռիժկովը մի հայացք ձգեց սեղանի գլխին, հետո մոտեցավ մեզ, ձեռքով բարևեց ինձ և դեսպանին և նստեց մեր կողքին: Սեղանի մի կողմում մենք էինք, մյուս կողմում՝ Ռիժկովը:

Սպիտակի քացաքապետ Սուրեն Ավետիսյանը բաժակը ձեռքին ողջունեց Ռիժկովին: Հետո հերթով բոլորը խմեցին նրա կենացը: Բոլորն ասում էին. «Ձեր կենացը, ընկեր Ռիժկով», ու խմում էին:

Մի քանի պաշտոնյաներ էլ ողջույնի խոսքեր ասացին, շնորհակալություն հայտնելով Հայաստանին օգնելու համար:

Ռիժկովն օղու բաժակը լցրեց, չրխկացրեց իմ ու դեսպանի հետ ու ասաց.

-Լույսը չբացված ոտքի վրա եմ, բերանս մի պատառ հաց չեմ դրել:

Երբ կենացներն ավարտվեցին, Ռիժկովը ոտքի կանգնեց: Մենք նրանից սպասւոմ էինք, որ լսենք ավերված Հայաստանը վերաշինելու, գործարանները վերականգնելու, օգնություն բերելու և էլի ուրիշ բաների մասին, որ Հայաստանը նորից ոտքի կանգներ: Սակայն մեզ բոլորիս անակնկալ էր սպասում: Ռիժկովը կանգնած էր իր հսկա հասակով և նրա աչքերից կրակ էր թափվում:

-Դավաճանները, սրիկաներն ու ծախվածները երկիրը տանում են կուծանման,-որոտաձայն սկսեց նա իր խոսքը:-Նրանք ուզում են աշխարհի երերսից ջնջել մեր երկիրը: Դավաճաններ, մորթապաշտներ, մեր երկիրը կործանողներ, պետք է ձեզ բոլորիդ գնդակահարել, ջնջել ձեր հետքը երկրի երեսից: Մենք նստած ենք այս սուրբ վայրում, որտեղ հայերն ու ռուսները արյուն են թափել հայոց հողի համար: Դավաճաններ, դավաճաններ, դավաճաններ…

Ռիժկովը լռեց: Նա կարծես կատաղությունից խեղդվում էր խմեց իր բաժակը, սեղմեց իմ ու ու դեսպանի ձեռքը, շրջվեց ու առանց մնաս բարով ասելու, աչքերն արյունով լցված դուրս եկավ, հրամայելով որ իրեն ոչ ոք չուղեկցի:

Սրահում մեռելային լռություն տիրեց: Նստած էին Սպիտակի շրջանի ոստիկանապետը, ԿԳԲ-ի պետը, դատավորն ու դատախազը: Պարզից էլ պարզ էր, որ Ռիժկովը դատապարտում էր Գորբաչովին, որը երկիրը, ի վերջո, կործանման հասցրեց:

Եթե Ռիժկովի խոսքերը հասնեին Կրեմլին, Ռիժկովը հազիվ, թե մնար իր պաշտոնին: Բայց նա Սպիտակում էր, այն քաղաքում, որտեղ ամեն երեք մարդուց մեկը զոհվել էր. հայրեր ու մայրեր, որդիներ և թոռներ, տղաներ ու աղջիկներ...չկար մեկը, որ զոհեր չունենար: Նրանք չէին մատնի:

Իսկ Հայաստանում արդեն մի նոր շարժում էր գլուխ բարձրացնում`

«Մեր տունը մեր ձեռքով պետք է կառուցենք»:

Նրանք մահվան սպառնալիք տալով Հայաստանից վտարեցին ռուս շինարարներին և Հայաստանը մնաց կիսավեր:

Ռիժկովը մարդ էր՝ սիրտը լցված: Եկավ, սիրտը դատարկեց ու գնաց:

Էդվարդ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ