Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մենք դեռ գցում-բռնում ենք

Մենք դեռ գցում-բռնում ենք
14.08.2023 | 11:22

Ադրբեջանցիները սոցհարցում են արել իրենց մեջ։ Ըստ այդ հարցման տվյալների՝ նրանք համարում են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հիմնական դաշնակիցներն են եղել՝ այո՛, Էրդողանը՝ 92,6%,

Հետո՝ էն եվրոպացի Շարլ Միշելը՝ 76,1%,

հետո նշում են Բայդենին՝ 72,3% (արևմտամետներ, մի բան ասեք), հետո էլ 70%-ը կարծում է, որ Նեթանյահուն:

Եվ հիմա՝ ուշադրություն,պատրա՞ստ եք։

Ադրբեջանցիների 67,4%-ը կարծում է, որ պատերազմում իրենց հիմնական դաշնակիցն է եղել Նիկոլ Փաշինյանը։

Անգամ ադրբեջանցիները մեզանից լավ գիտեն՝ ով է Փաշինյանը, մենք դեռ գցում-բռնում ենք։

Այդ հարցումը իրենց մամուլում առկա է, արվել է հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը՝ Բաքվում։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 3263

Մեկնաբանություններ